ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը դեռ լիարժեք չի ստեղծվել, բայց արդեն ցնցել է գործող իշխանությունների հիմքերը։ Մեզ հասած տեղեկություններով՝ Փաշինյանական վարչախումբն այնքան է ահաբեկվել այս նոր նախաձեռնությունից, որ ընդհուպ հանձնարարություններ է իջեցրել քննչական կոմիտեին և դատախազությանը՝ նյութեր նախապատրաստել քրեական գործ հարուցելու համար։

Ինչպես և սպասելի էր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը լուրջ արձագանք էր գտնելու ինչպես Սփյուռքի հայության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում։ Ի վերջո, գործող իշխանություններն իրենք էլ հասկանում են, որ իրավական ճանապարհն ամենավտանգավորն է իրենց համար, երբ ընդդիմադիր քաղաքական ուժն իրենց դեմ պայքար է մղում բացառապես միջազգային իրավունքի նորմերով։ Եվ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իր ուժայիններին ու դատաիրավական համակարգին՝ նյութեր նախապատրաստել, փորձել տպավորություն ստեղծել, թե Արշակ Կարապետյանն իրականում հանդես է գալիս հակաօրինական առաջարկով։

«Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարում Արշակ Կարապետյանն առաջարկել էր Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծել, հաշվի առնելով, որ Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, ինչպես և հնարավորություններ՝ այսօր պատժելու Նիկոլ Փաշինյանին, իսկ ստեղծվելիք տրիբունալը, որ կազմված է լինելու արտերկրի և Հայաստանի անվանի իրավաբաններից, կարող է բաց և թափանցիկ իրավական գործընթացի պայմաններում իսկապես լուրջ փաստեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների պատասխանատվությունն արձանագրելու, սերունդների դատին ներկայացնելու համար։

Փաշինյանական իշխանության քննիչներն ու դատախազները նույնիսկ փորձում են պարզել, թե ովքեր են Հայաստանում գործող այն իրավաբանները, որոնք կարող են առնչություն ունենալ Արշակ Կարապետյանի առաջարկած Հայոց ազգային արժանապատվության տրիբունալին, ահաբեկել նրանց, ինչպես և պարզել, թե ինչ մեթոդներով են փաստահավաք առաքելություն իրականացնում։ Ի վերջո, գործող իշխանությունները հասկանում են, որ առնվազն արտերկրում բնակվող հայ իրավաբանների դեմ ռեպրեսիվ մեթոդներով դժվար է պայքարել, բայց Հայաստանում, որը վաղուց այլևս վերածվել է ոստիկանական պետության, հաշվի չեն առնում ոչ մարդու վաստակը, ոչ էլ նրա իրավաբանական հմտությունները, միանգամից բռնաճնշումների են ենթարկում, ընդհուպ՝ ֆիզիկական հաշվեհարդար տեսնում։

Անշուշտ, Արշակ Կարապետյանը հաշվարկել է նաև նման հնարավորությունը, և առայժմ չեն հրապարակվում այդ տրիբունալի անդամների անունները, բայց առաջիկայում դրանք հրապարակվելու են այնպես, որ այլևս գործող իշխանությունները հնարավորություն չունենան վտանգ ներկայացնելու տրիբունալին մասնակցող իրավաբանների, մասնագետների, պատմաբանների և այլ հեղինակություն վայելող անձանց համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular