ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուստրը ներկայացրել է քաղցկեղով հիվանդ ծնողների հուզիչ ֆոտոշարքը (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երբ լուսանկարիչ Նենսի Բորովիկն իմացավ, որ իր հայրն ու մայրը քաղցկեղով հիվանդ են, նա պատկերացում անգամ չուներ, թե ինչ դժվարությունների նրանք պետք է դիմակայեն: Հիվանդությունը չքայքայեց իրենց ընտանիքը, նրանց անդամներն ավելի մտերիմ դարձան: Հայրը՝ Հոուին, մայրը՝ Լորելը, և նրանց դուստր Նենսին այս հուզիչ ֆոտոշարքը լուսանկարեցին, որոնցում պատկերել են քաղցկեղի դեմ պայքարի ողջ ընթացքը:

Հոուին և Լորելը միաժամանակ տեղեկացվեցին, որ նրանց մոտ քաղցկեղ է հայտնաբերվել:

Ամուսինները 34 տարի է, ինչ ամուսնացած են:

Նրանք պատկերացում չունեին, որ յուրաքանչյուրի մոտ քաղցկեղի 4-րդ փուլն է:

Հոուի մոտ հայտնաբերել էին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:

Լորելի մոտ երրորդ անգամ ախտորոշել էին կրծքագեղձի քաղցկեղ:

Նրանց դուստրը լուսանկարել է այն պահը, երբ նրանք երկուսով սափրել էին մազերը:

Քիմիաթերապիայի ճանապարհին

Եվ դրանից հետո երկար սպասումը

Հոուին և Լորելն աջակցում էին միմյանց քաղցկեղի դեմ պայքարի ողջ ընթացքում:

 

Ամուսիններն անում են ամեն հնարավորը՝ իրար ժպիտ պարգևելու համար:

Քիմիաթերապիան թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես հյուծում էր նրանց:

Նրանք կիսվում էին իրար հետ ինչպես լավ, այնպես էլ վատ նորություններով:

Միասին նրանք կարողացան նշել Հոուի 58-ամյակը, չնայած որ բժիշկները միայն 6 ամսվա կյանք էին տվել նրան:

Չնայած բոլոր դժվարություններին և տառապանքներին՝ Նենսիի ծնողները կարողացան ներկա լինել իրենց դստեր կյանքի ամենակարևոր օրվան և ուղեկցել խորանի մոտ:

«Բացել իմ մահից հետո, բայց նախքան իմ թաղումը»:

ՀոուինԼորելը և նրանց երեք զավակները

Հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո Հոուին լքեց այս աշխարհը՝ իր կնոջ և երեխաների հետ մի քանի հրաշալի ամիս անցկացնելուց հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular