ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի. Գառնիկ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավորը Կիրանցում ասաց, որ կապ են հաստատել ՀՀ վարչապետի հետ հանդիպումից դուրս եկած կիրանցեցիների հետ, նրանք շատ հուզված ու մտահոգված են։

Գյուղը բաժանվում է 2 հատվածի։ Ոչինչ հաշվի չի առնվում։ Գյուղացիները բազմաթիվ հարցեր են ուղղել իրենց անվտանգության, ապագայի հետ կապված, ոլոր հարցերն անպատասխան են մնացել։ Անգամ անհեթեթ պատասխաններ են հնչել։Էս մարդը «Նիկոլ Փաշինյանը,–խմբ.» գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր Կիրանցի մի խումբ բնակիչներ, սահմանազատման հետ կապված իրենց մտահոգություններն արտահայտելու համար հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ։

2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտին կիրանցի կանայք արտասվելով դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ խիստ զայրացած էին ու հուզված։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular