ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում:

«Հազար պատմուճանի քայլերթ» խորագրով եռօրյա ժողովին՝ Երևանը պատվիրակների ձայների մեծամասնությամբ, ընտրվել է հաջորդ տարեկան ժողովի անցկացման վայր։

Հայտն ավելի վաղ ներկայացվել էր ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կողմից։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Դատավորների միությունից։

Հիշեցնենք, որ Դատավորների եվրոպական միությունը (EAJ) հանդիսանում է դատավորների աշխարհի միության (IAJ) հինգ մայրցամաքներից ինսուներկու ազգային միություններ ներառող ռեգիոնալ խմբերից մեկը, որն առանձին միավորում է Եվրոպայի առավել քան քառասուն ազգային ասոցացիա։ Միջազգային միությունը ոչ քաղաքական, պրոֆեսիոնալ միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է պաշտպանել դատական իշխանության անկախությունը՝ երաշխավորելով մարդու իրավունքները և ազատությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular