ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշում բողոքի գործողություններն ընդարձակվում են, գործող իշխանությունների վարքն էլ անկանխատեսելի և ագրեսիվ է դառնում։ Պատճառն այն է, որ շարժումը բոլոր հնարավորություններն ունի վերածվելու քաղաքական լրջագույն շարժման և դնելու Փաշինյանի իշխանազրկման հիմքերը։

Այս պահի դրությամբ կարելի է տպավորություն ստեղծվել, որ շարժման առաջատար ուժը Հայ առաքելական եկեղեցին է՝ ի դեմս Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, ինչը օբյեկտիվորեն ճշմարիտ է, բայց եթե քաղաքական մենեջմենթ չիրականացվի առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում, ապա սկսվելու է նահանջ, որովհետև միայն պաթետիկ հայտարարություններով հնարավոր չի լինելու պահպանել շարժման ռիթմը, ընդ որում, հանրությունն էլ, այս պահի դրությամբ կարելի է փաստել, պատրաստ չէ երկարատև պայքարի և արագ ու քաղաքական լուծումներ է պահանջում։ Այս հանգամանքն, իհարկե, հասկանում է նաև գործող վարչախումբը, ամեն կերպ փորձում հետ պահել նախ քաղաքական ուժերին, ապա և շարժման հասցեին ապատեղեկատվություն ու կեղծիք տարածել՝ ընդհուպ անցնելով ամենակեղտոտ քարոզչական հնարքների։

Փաստն այն է, որ Տավուշում սկիզբ առած շարժումը քաղաքական մենեջմենթի անցնելուց, քաղաքական հստակ պահանջներ ներկայացնելուց զատ, նաև պետք է բոլորովին չարձագանքի գործող իշխանությունների սև քարոզչությանը, նաև ունենա մարդիկ, որոնք պատրաստ են իրենց անազատության գնով վառ պահել հակափաշինյանական պայքարի կրակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular