ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստենք, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձրել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը։

Այս մասին «ՀՀ-ի մարտահրավերները և դրանք հաղթահարման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․

«Երեք տասնամյակ մենք հանգիստ, խաղաղ ապրում էինք, որովհետև Արցախը իր հարակից տարածքներով  անառիկ դարպաս էր, բայց սխալ քաղաքականության արդյունքում մենք կորցրինք այն։ Կորցրեցինք մեր ստրատեգիական խորքը, ՀՀ-ն իր սահմաններով դարձավ խոցելի ու դրա վառ ապացույցն այն է, որ ադրբեջական ուժերը մխրճվել են Հայաստանի տարածք, Տավուշի 4 գյուղերը վտանգի տակ են։ Բանակցություններում ևս Արցախի հարցի գոյությունը կարող է  ապահովել բանակցային խորք։ Երբ ՀՀ իշխանություննները արհամարհում են բանակցային խորքը, համարում են դա փակված, իրենց թվում է, թե դա ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, բայց դա այդպես չէ։ Իշխանությունները այս հանգամանքը չէին հասկացել դեռ 2018 թ-ից։ Ես չեմ հիշում բանակցային մի դրվագ, որ 2018-ից հետո հայկական կողմը օրակարգ ներմուծեր հայկական շահերից բխող ինչ-որ հարց, միշտ  քննարկել են Ադրբեջանի թելադրած օրակարգը»,- ասաց նա։

Օսկանյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի առաջին սխալը եղել է  Մադրիդյան սկզբունքների փաստաթղթից հրաժարվելը և բանակցությունները «զրոյական» կետից սկսելը։ Հաջորդ սխալը նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունից շեղվելն էր․

«Պրահայում, երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, մեր բոոր հնարավորությունները փակվեցին  ու բոլոր միջնորդների հնարավորությունները սպառվեցին։ Այսօր ռեալ խնդիր է արցախահայերի՝ իրենց բնակավարեր վերադարձնելու խնդիրը։ Այսօր չպետք է մոռանանք Արցախի հարցը ու սա ոչ միայն բարոյական, ազգային խնդիր է, սա նաև տարածքների խոցելիությունը թուլացնելու  ճանապարհ է։

Արցախի հարցը մեր օրակարգում պետք է լինի, պետք է խոսել, որ այն մոռացված չէ։ Իսկ ովքեր փորձում են համոզել մեր ժողովրդին, որ Արցախի հարցը  բարձացնելով վտանգում ենք Հայաստանը և հնարավոր է պատերազմ լինի, նրանք տգետ են ու դիվանագիտական անմեղսունակներ։ Ընդհակառակը այս հարցի ներմուծումն է նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- ասաց Վարդան Օսկանյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular