ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ակցիան Դիլիջանում դադարեցրիքն ու անմիջապես շտապեցինք Ոսկեպար։

Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այս օրերին գտնվում է Տավուշում։

«Գյուղացիները փաստեցին, որ ադրբեջանցիներ են եղել, աշխատանքներ են կատարել եկեղեցուց այն կողմ, ասում են՝ ծառեր են կտրվել, նախապատրաստական աշխատանքներ են կատարել։ Փաստորեն նորից փորձում են ապօրինի կերպով այս գործընթացը տանեն առաջ բիրտ ուժով, խաբելով։ Ստեղծվում է մի իրավիճակ, որ ամեն կերպ այս իշխանությունները փորձում են իրենց առաջ դրած խնդիրը կատարել՝ թուրքին բերել նստեցնելով այս վայրերում»,- ասաց նա։

Դանիելյանը նշեց, որ Տավուշում մարդկանց անհանգստությունը նաև այն է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերը  ընդամենը անունով են սահմանապահ, և որ այնտեղ կանգնելու է ադրբեջանական բանակը։

«Իրենց բանակը ընդամենը հագել է սահմանապահի համազգեստ, զինտեխնական և մնացյալը նույնն են։ Իսկ մեր սահմանապահը ընդամենը զինված է կալաշիկովի ավտոմատով, ուրիշ ոչ մի բան չունի։ Ցանկացած պահի սահմանապահ կոչեցյալ ադրբեջանցին  շատ ավելի լավ դիրքերից ու ավելի լավ կարգավիճակով  կարող է հարձակում գործել  ու հաշված րոպեների ընթացքում ցանկացած բնակավայր կարող է անցնել իրեցն վերահսկողության ներքո։ Առաջնագիծը հանձնվում է Ադրբեջանին, իրենք մինչև ատամները զինված գալիս են առաջ ու իրենց դիմավորում են մեր սահմանապաները։ Սրանով հայկական բանակը փորձում են վերածել սահմանապահի ու սրանով իրականացվում է Ադրբեջանի ծրագիրը, որով հայտարարում էին, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա»,- շեշտեց պատգամավորը։

Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ այսօր Կիրանցում հարյուրավոր բնակիչներ կադաստրի վկայականները ձեռքներին չեն կարողանում ստանալ իրենց հարցերի պատասխանները։

Հարցին՝ ինչ է այս պահին կատարվում Բերքաբերում, պատգամավորը ասաց․

«Ոստիկանական զորքեր են բերվել, իմ տեղեկությւոններով ականազերծման ակտիվ աշխատանքներ են տանում, մեծաթիվ ոստիկանական ուժերով պահում են ժողովրդին, որ ժողովուրդը չտեսնի, թե ինչ է կատարվում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular