ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել

ՄՇԱԿՈՒՅԹ

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Փարիզում՝ իր դեմ սեռական ոտնձգության վերաբերյալ ներկայացված մեղադրանքների պատճառով, նա գտնվում է ոստիկանական բաժանմունքում, որտեղ նրան հարցաքննում են, հայտնում է BFMTV-ն։

Հարցաքննության արդյունքներով դերասանը կարող է ձերբակալվել։

Դերասանը երկու կնոջ կողմից մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար։ Դեպքերը, ըստ նրանց, տեղի են ունեցել երկու ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 2014 թվականին «Մոգը և սիամացին» (Magicien et les Siamois, 2015), և 2021 թվականին՝ «Կանաչ կափարիչներ» ֆիլմերի նկարահանման հրապարակներում։ 

Ժերար Դեպարդյոն հերքում է մեղադրանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular