ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատական քննությամբ ավարտված գործերով 2023 թվականին պետությանը վերադարձվել է 173 մլն 385 հազար դրամ, մինչդատական վարույթում գտնվող գումարը կազմում է 34 մլրդ 325 մլն 746 հազար դրամ: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը:

«2023 թվականին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91.4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը: 2023 թվականին ավարտվել է 33 հազար 396 քրեական վարույթ, 2022-ին՝ 19 հազար 139: Ընդհանուր իրավասության և հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարաններ են ուղարկվել 8448 գործ՝ 10 հազար 170 անձի վերաբերյալ: Համեմատության համար՝ 2022-ին դատարան է ուղարկվել 4414 գործ՝ 5214 անձի վերաբերյալ»,–ներկայացրեց Վարդապետյանը:

2023 թվականի ընթացքում դատարաններում քննված և ավարտված գործերով ևս աճ է արձանագրվել: Ավարտվել է 5080 քրեական գործ՝ 5485 անձի վերաբերյալ՝ այն դեպքում, երբ 2022-ին ավարտվել էր 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ, 2021-ին՝ 2921 գործ՝ 3375 անձի վերաբերյալ:

«Դատական քննությամբ ավարտված գործերով պետությանը վերականգնվել է 173 մլն 385 հազար դրամ, մինչդատական վարույթում՝ 34 մլրդ 325 մլն 746 հազար դրամ: Համայնքին է նվիրաբերվել 3 մլն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 մլն 367 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները հանձնվել են Պատմության թանգարանի պատասխանատու պահպանությանը»,–ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular