Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ճանապարհային ոստիկանության դասակի վրա, հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն։
Երկու ոստիկան զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Հինգ հարձակվողը սպանվել է պատասխան կրակից։ Հարուցվել է քրեական գործ, հայտնում է kommersant.ru-ն:
Ենթադրվում է, որ հարձակվողները մասնակցել են ապրիլի 22-ին ոստիկանների վրա կատարված հարձակմանը:
Հարձակումը տեղի է ունեցել ժամը 23:00-ից հետո: «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան մոտեցել է իրավապահներին, որտեղից նրանց ուղղությամբ պայթուցիկ սարք է նետվել։ Նրանք ավտոմատներից կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել հարձակվողների ուղղությամբ։ Հանցագործներից մեկի վրայի պայթուցիկ սարքը գործի է դրվել: