Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեք կնոջ մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակ՝ Նյու Մեքսիկոյի չլիցենզավորված բժշկական սպա բուժում անցնելուց հետո: Այս մասին գրում է The Guardian-ը՝ երկրի առողջապահության դաշնային պաշտոնյաներին հղումով։
Հրատարակությունը նշում է, որ սրանք վիրուսով վարակվելու առաջին փաստագրված դեպքերն են ասեղներով կոսմետիկ միջամտության ժամանակ։ Կանայք անցել են այսպես լիֆտինգի պրոցեդուրան։ Հետաքննությունը պարզել է, որ կլինիկան վերօգտագործել է մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սարքավորումները 2018-ից 2023 թվականներին։
Նշվում է, որ շատ հայտնի կոսմետիկ պրոցեդուրաներ կատարվում են ասեղների միջոցով՝ կնճիռները հարթելու կամ որպես հաստ շուրթերի լցոնիչ: