Կադիրովը 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր 16-ամյա որդուն՝ Ադամին, նշանակել է Վլադիմիր Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող։ Նա Telegram-ում հայտնել է, որ որոշումը կայացրել է ուսումնական հաստատության ղեկավարի խնդրանքով։
«Իմ սիրելի եղբոր՝ Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի ղեկավար Բայբեթար Վայխանովի խնդրանքով ես որոշեցի Ադամ Կադիրովին նշանակել Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող։ Նա մոտիկից ծանոթ է հայտնի համալսարանի գործունեությանը, ուստի կարծում եմ, որ նա շատ լավ կկատարի իր վրա դրված պարտականությունները»,- գրել է Կադիրովը Գուդերմեսի համալսարանում «Մեր ժողովուրդը» մարտավարական հրաձգության մրցույթի բացումից հետո։
16-ամյա Ադամ Կադիրովը տարբեր պարգևներ և մրցանակներ է ստացել։ Նրան շնորհվել է Չեչնիայի հերոսի կոչում, նա հռչակվել է բոլոր մահմեդականների հերոս և պարգևատրվել «Կարաչայ-Չերքեզիային ծառայությունների համար», «Ումային մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշաններով, «Դուսլիկ» (Թաթարստանի երկրորդ կարևորագույն կարգը) պարգևով:Ադամ Կադիրովն իր երկու եղբայրների հետ ստացել է Չեչնիայի խորհրդարանի «Դայմեխկան Սիյ» բարձրագույն շքանշանը։ Ադամ Կադիրովը ստացել է նաև Ռուսաստանի Աշխատանքային արիության շքանշան և համալսարանների Եվրասիական ասոցիացիայի մեդալ։