ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը լուրջ կասկածներ ունի, թե իր անվտանգության աշխատակիցները ամենօրյա գրաֆիկով կարևոր ինֆորմացիա են դուրս հանում, համագործակցում են ընդդիմության հետ, հայտնում իր և տիկնոջ տեղաշարժի մասին տեղեկություններ, թե անձնական բնույթի, և թե արարողակարգային: Վերջին դեպքը, որը կրկին նրան հասցրել է հիստերիայի, ապրիլի 24-ին տեղի ունեցած հայտնի դրվագն է:

Փաշինյանը վստահ է, որ Աննա Հակոբյանին ու կրտսեր դստերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցելիս անվտանգությունը տեղյակ է եղել, որ տեղում` «Նիկոլ ցեղասպան» և «Նիկոլ թուրք» վանկարկումներով և պաստառներով նրանց են դիմավորելու «Ազգային ժողովրդական Բևեռ» կուսակցության ներկայացուցիչները: Ամուսնու մասին բացականչություններին ի պատասխան տիկին Հակոբյանը միայն ծամածռում էր դեմքը, ժպտում և տարօրինակ հայացքներ նետում այս ու այն կողմ:

Համացանցում օրեր շարունակ պտտվում է այս միջադեպի տեսանյութը, որի մեկնաբանություններն էլ իրենց բացասական բնույթով, վիրավորանքներով չեն զիջում մեկը մյուսին: Նիկոլ Փաշինյանը, տեսնելով այս ամենը, մեղադրել է անվտանգության աշխատակիցներին դավադրության մեջ, սպառնացել, կասկածներ հայտնել, որ պետական արարողակարգի համակարգում կան աղբյուրներ, որոնք ընդդիմությանը հայտնում են իր այցերի և հանդիպումների ժամերի, դրանց ընթացքում քննարկված փակ ինֆորմացիաների մասին:

Ի դեպ, կասկածները վերաբերում են բոլոր ուժային կառույցներին, ԱԱԾ-ի, ՊՆ-ի վրա զայրացած է Տավուշի մարզում զինծառայողների` ցուցարարներին միանալու համար, ոստիկանության վրա՝ անգրագետ գործելաոճի համար: Ի դեպ, զինծառայողների` ակտիվիստների կողմն անցնելու հաջորդ առավոտյան, ոչ աշխատանքային օրով ստիպողաբար Երևանի, ինչպես նաև հարակից մարզերի կայազորներում տեղակայված զորամասերի բոլոր պայմանագրային զինծառայողներին ու քաղաքացիական աշխատողներին հավաքել են տեղերում, հրահանգավորելու` Բագրևանդի 5-ից նախապես իջեցված բանավոր ցուցման համաձայն, քաղաքական գործընթացներից զերծ մնալու վերաբերյալ, անդրադարձ կատարելով նաև լրատվամիջոցներին, թե վերջիններս հենվում են ադրբեջանական կայքերի կեղծ լուրերի վրա, շահարկում են ապատեղեկատվությունը՝ թյուրիմացության մեջ գցելով պետական ծառայողներին, և հորդորել են չկարդալ կայքերն ու հնազանդ կատարել իշխանության հրամանները:

Այժմ կայքերում ցուցադրական տարածում են 20 զինծառայողների` իրենց արարքի համար զղջալու վերաբերյալ տեսանյութերը: Այս մեթոդներով Փաշինյանը փորձում է վերահսկողությունը վերականգնել, սակայն թե պետական կառույցներում, թե ժողովրդի շրջանում իշխանության հանդեպ վստահությունը, մեղմ ասած, թուլացել է, բոլորն են հասկանում, որ հայրենիքը կորցնելու վտանգը հասել է գագաթնակետին և Փաշինյանի քմահաճություններն ու գործելաոճը շարունակում են հող ու արյուն արժենալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular