ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։05-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Պոլիտրավմա, փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, գլխի հիմի կոտրվածք, տրավմատիկ շոկ 2-րդ աստիճանի» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն է, ով վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում «Կամուրջ Շին» ՓԲԸ-ին պատկանող տնակը վերամբարձ կռունկով տեղափոխելիս, մոտ 5 մետր բարձրությունից՝ տնակից, վայր ընկնելու հետևանքով:

Նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Ֆրունզիկ Զ․-ին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մոտ 2 ժամ անց գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ֆրունզիկ Զ․-ն աշխատում է «Կամուրջ Շին» ՓԲԸ-ում՝ որպես բետոնագործ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular