ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։

Սամվել Նահապետյանը հարցրել է. «Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ, չեք կարծո՞ւմ, որ այս պրոցեսներն ուղիղ կապ ունեն այս հանդիպումների հետ»:

«Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների դետալները ընդգծում են ընդհանուր պատվեր։ Ո՛չ ԱՄՆ֊ն, ո՛չ ԵՄ֊ն հայ ժողովրդի թշնամիները չեն, բայց ստեղծված իրավիճակում փորձում են մաքսիմալ կապիտալիզացնել իրադարձությունները` հօգուտ սեփական շահերի։ Վերջիվերջո, թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող վերջին արգումենտը այն է, որ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզանից ի՞նչ եք ուզում։ Անշուշտ, այդ փաստարկը ազնիվ չէ, գոտկատեղից ներքև հարված է հիշեցնում։

Նախ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ ունեն իրենց թողած մատնահետքերը։ Եվ երկրորդը, հայ ժողովրդի իրական բարեկամները այդպես չպիտի վարվեն։ Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է, և Հայաստանը տանում է ինքնասպանության։ Ոնց որ Կիևյան կամուրջի մոտ ձորը նետվող մարդ տեսնեք  և, փոխանակ շտապ ոստիկանություն կանչեք կամ համոզեք, որ չնետվի, մեկը լայվ մտնի՝ դիտումների խաթր ինքնասպանությունը ուղիղ եթերում հեռարձակելու , մյուսը` քաջալերի՝ «ճիշտ ես անում, ախպեր» ոճի մեջ, էն մյուսն էլ գտնի նետվողի հարևաններին և հետները քննարկի նրա հողամասի ճակատագիրը։

Սրտացավ մարդիկ այդպես չեն վարվի։ Նույնը Հայաստանի ներկա իրավիճակին է վերաբերում»,- պատասխնել է Արմեն Աշոտյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular