ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը զուգահեռ, Ֆրանսիան հետևողականորեն վատթարացնում է հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Փարիզի և Բաքվի հարաբերություններում լարվածության նոր քայլը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչն էր հայրենիք՝ խորհրդակցությունների համար։ Ի՞նչ մարտահրավերների կհանդիպեն Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների հեռանալուց հետո՝ հաշվի առնելով այդ տարածաշրջանի նկատմամբ Ֆրանսիայի աճող հետաքրքրությունը, ukraina.ru-ին տված հարցազրույցում պարզաբանել է Մերձավոր Արևելքի փորձագետ, REX լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

Տարասովի խոսքով՝ Ֆրանսիան վաղուց է Անդրկովկասում ավտորիտար Ադրբեջանի դեմ այսպես կոչված ժողովրդավարական դաշինք (Երևան-Թբիլիսի) ստեղծելու ծրագրեր մտմտում։ Այդ առումով հաջողվել է Վրաստանի նախագահի պաշտոնում նշանակել Ֆրանսիայի ԱԳՆ նախկին աշխատակից Սալոմե Զուրաբիշվիլուն։

«2020 թվականի Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի սկզբին, ըստ երևույթին, կուլիսների հետևում Ֆրանսիան Հայաստանին խոստացել էր ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ինչը պետք է որպես ճնշում գործեր Ադրբեջանի հարձակումը դադարեցնելու համար: Բայց Ֆրանսիան դա չարեց: Ֆրանսիայի Սենատը Ղարաբաղի ճանաչման մասին բանաձև ընդունեց այն ժամանակ, երբ պատերազմն արդեն պարտված էր, այդպիսով, ֆրանսիացիների հեղինակությունը տարածաշրջանում սասանվեց»,- ասել է Տարասովը։

Երբ սկսվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը, ֆրանսիացիներին հաջողվեց բանակցությունները բերել արևմտյան հարթակ, և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը համաձայնեց դրան, հիշեցրել է փորձագետը։

«Բայց ֆրանսիացիները փորձեցին խաղաղության համաձայնագրի տեքստում Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին դրույթներ մտցնել և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքներ պահանջեցին, Ադրբեջանը մի շարք բանակցություններ անցկացրեց, սակայն հանդիպելով ֆրանսիական տեքստերին՝ Ալիևը հրաժարվեց դրանցից և Ֆրանսիայից՝ որպես միջնորդ բանակցային գործընթացում, ամբողջ գործընթացը փոխանցվեց ԵՄ-ին»,- ասել է Տարասովը։

Դրանից հետո ֆրանսիացիները սկսեցին ակտիվորեն ընդլայնել ռազմական համագործակցությունը Երևանի հետ, ինչը նյարդայնացրեց Բաքվին, նշել է փորձագետը: Բաքվի հակահետախուզությունը որոշեց հարվածել և ամբողջովին ոչնչացրեց Անդրկովկասում գտնվող ֆրանսիական հետախուզության կայանը։ Դրանից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հեռանալ Ռուսաստանից դեպի Արևմուտք՝ հենվելով առաջին հերթին Ֆրանսիայի հետ համագործակցության վրա, նշել է Տարասովը։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերություններն էին սրվել Արևելյան Միջերկրական ծովի և այնտեղ հայտնաբերված գազի պաշարների շուրջ Հունաստանի հետ տարաձայնությունների պատճառով, հավելել է փորձագետը։

«Եվ այդ պատճառով Ֆրանսիացիները սկսեցին իրենց տարածաշրջանային խաղը: րկրորդ հերթին դա կապված է այն բանի հետ, որ ֆրանսիացիները որոշել են վրեժխնդիր լինել Պուտինից՝ Աֆրիկայում իրենց պարտության համար։ Անհրաժեշտ էր դադարեցնել Հարավային տրանսպորտային նախագծի իրականացումը, որը կմիավորի Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը և ելք կապահովի դեպի Պարսից ծոց, իսկ ավելի կոնկրետ՝ հրահրել զինված բախում Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Տարասովը։

Գործը պատերազմի չհասավ, բայց Երևանի և Բաքվի հարաբերությունները բարդացան, ասել է փորձագետը։ Դրա վառ ապացույցն է այն, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից չորս տարի է անցել, բայց խաղաղության պայմանագիր չի կնքվել, և Հայաստանը փաստացի լիովիներես թեքել է Ռուսաստանից ու բռնել Արևմուտքի կողմը, ընդգծել է նա։ Տարասովի խոսքով՝ Անդրկովկասում իրենց ներկայությունը մատնանշելու փորձերը ֆրանսիացիների համար նորություն չեն, Ֆրանսիան անուղղակի ներկա է եղել տարածաշրջանում 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ։

«Հիմա որոշել են կրկնել փորձը՝ հենվելով Հայաստանի վրա»,- կարծում է փորձագետը։

Միևնույն ժամանակ, Փարիզը դժվար թե անվտանգության երաշխիքներ տա Երևանին և հազիվ թե կռվի Ադրբեջանի դեմ, բայց միանգամայն ունակ է տարածաշրջանում երկատման կետ ստեղծել, կարծում է փորձագետը։

«Արևմուտքը խոչընդոտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, նրանք պահպանում են լարվածության այս օջախը, որպեսզի խոչընդոտեն ռուսական աշխարհաքաղաքական նախագծերի իրականացմանը»,- ասել է Տարասովը։

Ռուսաստանի համար այս ամբողջ ժամանակ նկատվում է մի իրավիճակ, երբ առկա է յուրօրինակ պարադոքս. նրա համար այժմ առավել վստահելի գործընկերը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանն է, մինչդեռ Հայաստանը, որը նախկինում ռազմավարական գործընկեր էր կոչվում, այսօր բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում, մանրամասնել է փորձագետը։

«Իրավիճակը տարածաշրջանում անկայուն է, փաստն այն է, որ Մերձավոր Արևելքի հարևան երկրները՝ Իրանը և Թուրքիան, շատ ծանր վիճակում են: Ռուսաստանն իրեն շատ զգույշ է պահում, քանի որ մերձավորարևելյան ճգնաժամի ցանկացած սրացում կազդի նաև Անդրկովկասի իրավիճակի վրա: Իսկ այնտեղ Ռուսաստանը դեռս ունի ռազմական բազաներ: Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանը փորձում է հեռու մնալ այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են նրան ներքաշել ինչ որ նոր հակամարտության մեջ»,- եզրափակել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular