ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. Դավթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան նոր ատոմակայան է կառուցում, Ադրբեջանը ևս նման մտադրություններ ունի, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, սակայն ամեն ինչ արվում է Մեծամորի ատոմակայանի շահագործումը հնարավորինս շուտ կասեցնելու համար։ Նոր ատոմակայանի կառուցումն էլ հղի է իր խնդիրներով։ Թեմայի վերաբելյալ 1or.am-ը հարցեր է ուղղել էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանին։ 

- Պարո՛ն Դավթյան, տևական ժամանակ է՝ Ադրբեջանը և Թուրքիան մեկը մյուսին շարունակելով՝ հայտարարում են, որ Մեծամորի ատոմակայանը բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնում, որ պետք է շահագործումը դադարեցնել և այլն։ Իսկապես այդքան խնդրահարո՞ւյց է և ի՞նչքան ժամանակ դեռ կարող ենք անխափան շահագործել ատոմակայանը։

 - Այդ բնապահպանական բնույթի բոլոր հայտարարությունները մերկապարանոց են և տեղավորվում են թուրքերի ու ադրբեջանցիերի աշխարհաքաղաքական նկրտումների մեջ։ Հայաստանն այս պահի դրությամբ տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ատոմակայան, որն անկախ առկա վիճակից զարգացնում է խաղաղ ատոմը։ Անկախ ամեն ինչից՝ Մեծամորի ատոմակայանը մեր անվտանգության հենասյուներից է, և դա շատ լավ հասկանում են մեր թշնամիները, ուստի ջանք ու եռանդ չեն խնայում այն վարկաբեկելու համար։ Այս քաղաքականությունը նոր չէ. երբ 1995թ. գործարկվեց երկրորդ էներգաբլոկը, Թուրքիան և Ադրբեջանն ամենատարբեր մակարդակներում խոսւմ էին սրա մասին։ Մի կողմ թողնելով հարցի քաղաքական մասը՝ պետք է հաշվի առնենք մի քանի հանգամանք: ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական և մոնիթորիգային խմբերը մշտապես դրական եզրակացություն են տվել ատոմակայանի շահագործման վերաբերյալ։ Երկրորդ՝ վերջերս հայկական ԱԷԿ-ը մոդեռնիզացվեց «Ռոսատոմի» հետ համատեղ աշխատանքով և հաստատվեց ՄԱԳԱՏԷ-ի կողմից։ Այդ մոդեռնիզացիան թույլ է տալիս շահագործումը շարունակել միչև 2036թ.։ Երրորդ՝ այստեղ տարբեր առիթներով եղել են ԵՄ փորձագետներ և կրկին տվել դրական գնահատականներ։ Այստեղից ևս մեկ հետևություն, որ Բաքվի և Անկարայի հայտարարությունները կրում են քաղաքական բնույթ։ 

- Իսկ ինչո՞ւ է թիրախում հենց ատոմակայանը։ 

- Երկու երկրներն էլ ձգտում են կայանալ որպես միջուկային պետություններ։ Թուրքիան նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել է։ Ադրբեջանն էլ թեև չունի ատոմակայան կառուցելու հստակ նախագիծ, բայց մեզ հայտնի է, որ տարիներ շարունակ տարբեր հարթակներում բանակցություններ է վարել իր տարածքում առաջին ԱԷԿ-ը կառուցելու նպատակով։ 2019 թվականից «Ռոսատոմի» հետ վերսկսել է բանակցությունները, տեսնենք թե դա ուր կտանի։ 

- Սրանից ի՞նչ վտանգներ կան ՀՀ-ի համար։ 

- Մենք հայտնվում ենք մի հետաքրքիր իրավիճակի մեջ։ Արևմուտքում՝ Թուրքիա՝ միջուկային զարգացած կոմպլեքսով, հարավում՝ Իրան և Ադրբեջան, որ առաջիկայում նման նախագիծ ունի։ Չպետք է մոռանանաք, որ Թուրքիան և մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ հարաբերություններ են զարգացնում Պակիստանի հետ, որը միջուկային պետութուն է, ունի միջուկային զենք և հաշվի առնելով այս երկրների ռազմական համագործակցությունը, պետք չէ բացառել, այս երկրների միջև կարող է տեղի ունենալ միջուկային զենքի ստեղծման տեխնոլոգիայի փոխանակում։ Ըստ այդմ, մեր տարածաշրջանում կարող է ի հայտ գալ ևս մեկ միջուկային պետություն՝ հանձին Թուրքիայի։ Ես ավելի քան վստահ եմ, որ առաջիկա 10 տարվա ընթացքում Թուրքիան ունենալու է միջուկային զենքի ծրագիր։ 

- Ձեր խոսքում նշեցիք, որ խնդիրն ավելի շատ քաղաքական է, քան փորձագիտական։ Այդ դեպքում ՀՀ իշխանությունն ինչո՞ւ է գնում այս խոսակցություններին ընդառաջ՝ նույնիսկ քննարկում է նոր ատոմակայանը կառուցել ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան առաջարկով։ 

- Կարծում եմ բոլորին էլ պարզ է Թուրքիային և Ադրբեջանին ընդառաջելու՝  գործող իշխանության միտումները, ոչ միայն էներգետիկայի, այլև՝ մեր ազգային, անվտանգային բոլոր ուղղություններով։ Հիմանական խնդիրն այն է, որ մինչ 2036 թ. պետք է որոշում կայացվի, թե ի՞նչ նոր ատոմակայան պետք է կառուցվի, ի՞նչ հզորությամբ և ո՞ւմ հետ։ Կա Ռուսաստանի կողմից արված առաջարկ 1200 մեգավատտ հզորությամբ ատոմակայան կառուցելու վերաբերյալ, որը պետք է կառուցվի Սանկտ Պետերբուրգի ատոմակայանի անալոգով։ Այն ենթադրում է մեծ անալոգով ատոմակայան, որը, իմ գնահատմամբ, բխում է Հայաստանի էներգետիկ շահերից և կարող է մեզ դարձնել էներգիա արտահանող պետություն։ Եվ կա ԱՄՆ-ի կողմից արված առաջարկ՝ փոքր հզորությամբ ատոմակայան կառուցելու, որ մոդուլային է և ունի 150-200 մեգավատտ հզորություն։ Պաշտոնական Երևանը նախապատվությունը տալիս է ԱՄՆ-ի տարբերակին։ Այստեղ էլ խնդիր ունենք՝ ԱՄՆ-ն մեզ առաջարկում է մոդուլային ատոմակայան, որն իրենց երկրում չկա, և հետևաբար չկա նաև նման ռեակտորների շահագործման փորձ։ Եթե ընդունվի ԱՄՆ-ի առաջարկը, ապա ՀՀ-ն արդեն նաև էներգետիկ առումով կընդունվի որպես փորձադաշտ։ Սա արվում է, որպեսզի Հայաստանին զրկեն մեծ մոդուլային ատոմակայանից և դրանով իսկ վերջանակապես խոչընդոտեն մեր տնտեսական և արդյունաբերական զարգացումը։ Սա խնդիր է նաև հայ-ռուսական հարաբերությունների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular