ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Համ իրենց գլուխը կազատենք, համ՝ մեր». Բողոքի ակցիա. Տոնավաճառների առեւտրականները նոր առաջարկներ են բերել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Տոնավաճառների առեւտրականներն այսօր՝ ապրիլի 25-ին, կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց: Նրանցից Արմեն Ներսիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն կազմվել  է 15 հոգանոց հանձնախումբ, որն այսօր հանդիպում է ունենալու կառավարության ներկայացուցիչների հետ եւ նրանց է ներկայացնելու իրենց առաջարկներն ու պահանջները:

«Մենք առաջարկներ ենք ներկայացնելու, թե ինչպես պայմաններ ստեղծենք, որպեսզի վնաս չլինի ոչ մեզ, ոչ պետությանը: Առաջարկում ենք, որ եթե սահմանն անցնում ենք, սահմանին մեր մաքսերը վճարում ենք, որպեսզի թղթաբանությունը վերանա, իրենց պահանջած 1,5 տոկոսն էլ ենք վճարում սահմանին եւ կազատագրվենք դրանից: Համ իրենց գլուխը կազատենք, համ էլ՝ մեր»,-ասաց նա:

Նշենք, որ այս պահին առեւտրականները սպասում են իրենց իրավաբաններին, որպեսզի կառավարություն մտնեն եւ քննարկեն իրենց առաջարկները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դռեւս ապրիլի 21-ին, «Սուրմալու», «Փեթակ» եւ «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության դիմաց՝ նշելով, որ արդեն մի քանի օր՝ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում եւ հաճախորդներից պահանջում փաստաթղթեր: Առեւտրականների խոսքով, ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է լինելու, քանի որ պետք է նոր աշխատող ընդունեն, որը կկատարի այդ աշխատանքները:

ՓՄՁ ներկայացուցիչների բողոքին այսօր անդրադարձել է նաեւ Պետական եկամուտների կոմիտեն՝ հայտարարելով, որ բողոքն ուղղորդված է:

Հիշեցնենք, որ 2014թ.-ին, երբ ապրանքների փաստաթղթավորման մասին որոշումը մտավ ուժի մեջ, առեւտրականները մի քանի ամիս բողոքի ակցիաներ անցկացրին՝ ստիպելով իշխանություններին օրենքը հետաձգել որոշ ժամանակ:

Դեռեւս 2015թ. փետրվարին այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել էր, որ փոքր եւ միջին բիզնեսի համար փաստաթղթավորման պահանջը պետությունն ընդմիշտ չի մեղմացնում:

Նա նշել էր, որ չնայած առաջարկվող կարգը հարկատուների համար լիբերալ փաստաթղթաշրջանառություն է թույլ տալիս, կառավարությունն իր վերջնական նպատակից չի հրաժարվում: «Բիզնեսը պետք է հասկանա, որ գործարքները պետք է փաստաթղթավորել, ինչպես դա արվում է ցանկացած քաղաքակիրթ երկրում»,- ընդգծել էր Ճշմարիտյանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular