ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված և Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին ապրիլի 25-ին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ: Հարազատները  խնդրել  էին Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը։

Իրավիճակի հետ կապված Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը  հարցազրույց է տվել  France 24 հեռուստաընկերությանը: Նա շնորհակալություն է հայտնել  Ֆրանսիայի իշխանություններին ու ժողովրդին՝ աջակցության համար։ Պատասխանելով Ռուբեն Վարդանյանի դատավարության ժամկետների և հայտարարված հացադուլի մասին հարցին, Դավիթը Վարդանյանը նշել է, որ գործընթացը բացարձակապես թափանցիկ չէ:

«Նրա ձերբակալությունից ի վեր մենք չափազանց քիչ տեղեկություն ենք ունեցել նրա վիճակի, դատավարության մասին:  Ենթադրվում էր, որ դատավարությունը տեղի է ունենալու հունվարին, որը, սակայն, կամայականորեն հետաձգվել է մինչև մայիս։ Անցած շաբաթ իմացանք, որ հայրս, որը երկու շաբաթից ավելի չէր զանգել ընտանիքին, ապրիլի 5-ից հացադուլ էր հայտարարել։ Նրան ավելի քան երկու շաբաթ դիտավորությամբ զրկել էին ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորությունից, իսկ առողջական վիճակը վատթարանում էր։ Երբ միջազգային ճնշումը մեծացավ, այդ թվում Ֆրանսիայի կողմից, նրան առաջին  անգամ հնարավորություն տրվեց հեռախոսազրույց ունենալ:
Միջազգային ավելի մեծ ճնշումից հետո՝ ապրիլի 25-ին մայրս խոսել նրա հետ, պատմել  միջազգային արձագանքների մասին, ասել է, որ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի նման մարդիկ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ժամանակ հայտարարություն են արել և բոլորը չափազանց անհանգստացած են նրա առողջության համար: Նա խնդրել է հանուն մեզ  դադարեցնել հացադուլը։ Հայրս դժկամությամբ է համաձայնել ընդհատել  հացադուլը»,-պատմել է Դավիթ Վարդանյանը: 

Հարցին՝ արդյոք Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը, Դավիթ Վարդանյանը պատասխանել է. «Այո, ժամանակավորապես, ինչպես մեզ է հայտնի։ Բայց մենք շարունակում ենք խիստ անհանգստացած մնալ նրա առողջական վիճակով, քանի որ նա որևէ բժշկական օգնություն չի ստացել, և դեռ մեկուսարանում է՝ առանց բժշկական համապատասխան հետազոտությունների։ Նրա առողջության համար մեր մտահոգությունը շարունակվում է, բայց մենք հուսով ենք, որ նա կդադարեցնի հացադուլը»:

France 24-ի մեկնաբանի այն հարցին, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել Լեռնային Ղարաբաղ գնալ, Դավիթ Վարդանյանը  նշել է, որ հայրը շատ լավ հասկանում էր այդ որոշման բոլոր ռիսկերը՝ ոչ միայն իր, այլև՝ ընտանիքի համար. «Վերջին անգամ նրա հետ անձնապես խոսել եմ 2022 թվականի օգոստոսին: Նա ինձ ասաց, որ ժամանակ է գալիս, երբ որոշ բաներ դառնում են առավել կարևոր, քան նույնիսկ սեփական կյանքը, և դու պետք է առաջնորդվես այդ արժեքներին ու սկզբունքներին համաձայն։ Նա կարծում էր, որ 120 հազար մարդ չեն կարող ուղղակիորեն մոռացված ու լքված լինել։ Դրա համար էլ ռիսկի գնաց, որպեսզի ապրի նրանց հետ և փորձի փրկել նրանց, բարձրացնի նրանց սարսափելի վիճակի մասին իրազեկությունը։ Նույնիսկ հիմա՝ բանտում, նա շարունակում է պայքարել այդ մարդկանց համար, որ նրանք չմոռացվեն»։

Պատասխանելով մեկնաբանի հարցին, թե ի՞նչ կարող է անել Եվրոպան, Դավիթ Վարդանյանը նշել է, որ շատ բան արվում է, թեև ջանքերը դեռևս բավարար չեն. «Ես զգում եմ, որ տրամադրությունները փոխվում են, մի կողմ դրած ռեալպոլիտիկը, որը, ինչպես հասկանում եմ, անխուսափելի է։ Ես զգում եմ, որ եվրոպական հանրությունը՝ Եվրախորհրդարանում Ֆրանսուա Բելամիի նման առաջնորդներով, իսկապես ցույց տալիս, որ պրագմատիկ իրողություններից դուրս գոյություն ունի նաև մարդու իրավունքների խնդիր, որը չի կարելի անտեսել: Հայ բանտարկյալները դառնում են այս քննարկման հիմնական հարցը, ուստի թեման միշտ պետք է լինի օրակարգում: Եվրախորհրդարանում երեկ տեղի ունեցած գործողությունները՝ քաղբանտարկյալների վերաբերյալ, իրավամբ հարց են առաջացնում՝ արդյո՞ք Ադրբեջանը կարող է լինել վստահելի գործընկեր, եթե շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները: Եվրոպայի ձայնը շատ կարևոր է։ Ֆրանսիային պետք է մյուսներն էլ միանան: Հուսով եմ, այս արժեքները գերակա կլինեն, և հայ բանտարկյալները ազատ կարձակվեն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular