ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհնազանդության ակցիաները պետք է մեծանան, եւ, իհարկե, հանգուցալուծում լինի։ Սա այն է, ինչ պետք է լինի, կլինի, թե չի լինի՝ դա կապված է մեզանից յուրաքանչյուրից, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Տավուշից հողերի հանձնման դեմ հանրապետությունում սկիզբ առած անհնազանդության ակցիաներին։

«Եթե մենք ուզում ենք հայրենիք ունենալ, ուրեմն պետք է անենք այն, ինչ պահանջվում է, իսկ եթե չենք ուզում հայրենիք ունենալ, ուզում ենք պարզապես ստամոքս ունենալ, ուրեմն կլինի ավելի վատ, քան է»,- արձանագրել է արքեպիսկոպոսը։ Դիտարկմանը, թե ինչն է խանգարում մարդկանց ոտքի կանգնելու, քանի որ դժգոհություննը համատարած է՝ սրբազանը արձագանքել է՝ խանգարում է անտարբերությունը։

«Անտարբերությունն այնպիսի երևույթ է, որից մարդը դժվար է դուրս գալիս։ Մնացած հոգեվիճակները հաղթահարելի են, ընդհանրապես, ամենադժվար հաղթահարելին անտարբերությունն է։ Բոլոր նախկին ու ներկա իշխանությունները տապալումներով, ձախողումներով, անհայրենքի ու անհայրենասեր գործողություններով ամեն ինչ արեցին, որ հասարակությունը կամ ժողովրդի լայն զանգվածները մտնեն անտարբերության մեջ, իսկ անտարբերությունից մարդուն հանելն ամենաբարդ, ամենադժվար բանն է։ Հոգեբաններն անգամ ասում են, որ անտարբերությունից այլևս վերադարձ չկա, բայց մենք հույս ունենք, որ պետք է հրաշք տեղի ունենա, և հասարակությունը անտարբերությունից պետք է դուրս գա։ Այս ամենի պատճառը անտարբերությունն է, նստել, բակում դժգոհելը, խոսելը մի բան է, քայլ անելը  այլ բան է»։

Որքանո՞վ է հնարավոր, որ հոգևոր հայրերին հաջողվի առաջնորդել ժողովրդին՝ հայապահպանության այս պայքարում, այսինքն՝ ինչպես Տավուշում է առաջնորդությունն ստանձնել Բագրատ սրբազանը, այնպես էլ մյուս թեմերում ժողովրդին առաջնորդեն տեղի թեմերի առաջնորդները։ Սրբազանը պատասխանել է, որ բոլոր թեմերում էլ եկեղեցին ստանձնել է առաջնորդություն․ «Ուղղակի, Տավուշում այսօր լուրջ խնդիր կա, որն, իհարկե, լոկալ չէ, համահայաստանյան խնդիր է, բայց Տավուշում է, դրա համար էլ կենտրոնացումը Բագրատ Սրբազանի վրա է ու հենց Բագրատ Սրբազանն է այսօր առաջնորդում ամեն բան, դա շատ բնական է։

Ոչ թե հնարավոր է, որ մյուս համայնքերում էլ թեմերի առաջանորդները, հոգևոր հայրերը առաջնորդություն ստանձնեն, այլ անհրաժեշտ է, բայց դա միակողմանի չէ։ Ոչ միայն հոգևոր հայրերը պետք է գան դեպի ժողովուրդը, այլև ժողովուրդն էլ պետք է գա դեպի հոգևոր առաջնորդություն և պետք է համախմբվի իր հոգևոր առաջնորդների շուրջ և պահանջներ ներկայացնի առաջնորդության։ Այդ դեպքում  բոլոր թեմերի առաջնորդներն էլ կանեն այնքան, ինչքան պահանջվում է։ Այսինքն, նախ պետք է ժողովուրդը պատրաստ լինի, դա միակողմանի չի կարող լինել, երկուստեք պետք է ընդառաջ գնան, ժողովուրդը՝ եկեղեցուն, եկեղեցին՝ ժողովրդին։ Ընդ որում՝ եկեղեցին արդեն առաջնորդում է, անթաքույց առաջնորդում է, բայց եկեղեցին անում է իր ձևերով, իր կերպերով, խոսքի միջոցով, խոսքի քարոզությամբ։ Երբ խոսքի քարոզը տեղ հասնի և ձևավորվի քաղաքացիական անհնազանդություն, եկեղեցին նաև կառաջնորդի անհնազանդության ակցիաները, դրանում ոչ մի խնդիր չկա։ Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, հայրենքիը փրկելու համար բոլոր միջոցներն ընդունելի են, բացի սատանայի հետ գործակցությունից»,-ընդգծել է Միքայել Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular