Քանի՞ բերման ենթարկված կա այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր առավոտվանից մարդիկ փոքր–փոքր խմբերով, մեքենաներով փակում էին փողոցները մի քանի րոպեով, ապա նորից բացում։ Երեկվա համեմատ այսօր գրեթե ակցիաներ չկան։
ՆԳՆ–ից MediaHub-ին պատասխանեցին, որ այս պահի դրությամբ չկան բերման ենթարկվածներ։
Իսկ երեկվա՝ Երևանի տարածքում թվով 30 բերման ենթարկվածների մասով պատասխանեցին, որ նա, ով վարչական իրավախաղտման կատարելու համար էր բերման ենթարկվել, 3 ժամվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ազատ է արձակվել։
Իսկ փակ փողոցների մասով մեզ տեղեկացրին, որ չգիտեն՝ «կա՞ փակ փողոց հիմա, թե՞ չկա»։
Հիշեցնենք, երեկ Հայաստանի տարբեր վայրերում մարդիկ անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ Տավուշից սկսած, ճանապարհներ էին փակվում նաև Երևանում։ Մարդիկ պահանջում էին վերջ տալ սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան տակ տարածքներ զիջելուն։
Մարիաննա Արամյան