ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ահացել է նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Խաչիկ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունն ու տեղեկացնում, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին ժամը 18:00-20:00 «Լյուար» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ ապրիլի 27-ին ժամը 13:00-ին նույն վայրից:

Խաչիկ Հարությունյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 6-ին Երևանում: 1971-75 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության ու գծագրության բաժնում։ Աշխատել է Սևանի շրջանի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ, հետագայում՝ Սևանի քաղաքային կուլտուրայի բաժնի թատրոնում` բեմադրող նկարիչ։ 1977-82 թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նկարիչ-դեկորատորը, մասնակցել է մի շարք օպերային և բալետային ներկայացումների ձևավորման աշխատանքներին՝ «Դավիթ Բեկ», «Նորմա», «Տոսկա», «Գայանե», «Անուշ» և այլն:

Խաչիկ Հարությունյանի համահեղինակությամբ ստեղծված «Հայաստան» որմնանկարը 2014-ին ընդգրկվել է ՀՀ պատմամշակութային արժեքների ցանկում։ Նա հեղինակ է տասնյակից ավելի մոնումենտալ աշխատանքերի, ձևավորել է բազմաթիվ գեղարվեստական գրքեր, հրատարակել է գեղանկարչական երեք ալբոմ, բանաստեղծությունների և գրաֆիկական աշխատանքների երկու ժողովածու։ Հրապարակումներով և ելույթներով հանդես է եկել մամուլում և հեռուստատեսությամբ։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, որոնք հրապարակվել են թերթերում և ամսագրերում, հրատարակել հեղինակային գիրք-ալբոմներ։ Նրա բազմաթիվ աշխատանքներ պահպանվում են ՀՀ մշակույթի նախարարությունում և գեղարվեստական ֆոնդերում, անհատական հավաքածուներում, Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում և այլուր:

Խաչիկ Հարությունյանը նաև ՌԴ նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների դաշնության անդամ էր:

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular