58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել տեղի հիվանդանոցում ծրագրված վիրահատությունից հետո, մահացել է, հայտնել են Պրիմորիեի դատախազությունից։
Ավելի վաղ մի շարք Telegram ալիքները հայտնել էին, որ Վլադիվոստոկում 58-ամյա կնոջը հիվանդանոցում դեմքի մաշկի ձգում (ֆեյսլիֆթինգ) են արել, որից հետո նա կոմայի մեջ է ընկել անաֆիլակտիկ շոկի պատճառով։
Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի երկրամասի պետական բժշկական հաստատությունը հայտնել է, որ ապրիլի 10-ին տեղի 58-ամյա բնակիչը պլանային վիրահատության է գնացել թիվ 2 տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց. «բուժաշխատողների գործողությունների արդյունքում կնոջ մոտ կյանքին վտանգ սպառնացող կոմա է սկսվել»։
Հարուցվել է քրեական գործ՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում» հոդվածով
Կինը մահացել է նախօրեին, դիահերձման արդյունքներով կնշանակվի հանձնաժողովային փորձաքննություն»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նշել է, որ քրեական հետախուզության ընթացքն ու արդյունքները վերահսկում է դատախազությունը։