ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Համահայկական ճակատ» կուսակցությունը ստեղծվելու պահին չափազանց ուշագրավ մի հայտարարություն արեց, որը լուրջ ցնցումներ է առաջացրել գործող իշխանությունների շրջանում։

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն առաջարկել էր Ազգային հպարտության հանրային տրբունալ ստեղծել, քանի որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ կոնկրետ երկրի ղեկավարի գործունեությանը։ Տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ Հայաստանին շրջապատող վտանգների, մեր պետության ներքին իրավիճակի համար պատասխանատվություն պիտի ստանձնեն և պատժեն գործող իշխանություններին իրենց դավաճանական քաղաքականության համար, ընդ որում տրիբունալի կազմում պետք է ընդգրկվեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհից հայեր։

Որպես օրինակ Արշակ Կարապետյանը հիշեցրել էր «Նեմեսիս» գործողությունը և Սողոման Թեհլերյանին, երբ գերմանական դատարանն արդարացրել էր ազգային հերոսին։ «Քանի որ գործ ունենք հայի հետ և խոսում ենք հայի մասին, դեմ ենք հայի արյուն թափելուն, բայց անպայման պետք է պատժի ձև գտնել»,- նշել էր Կարապետյանը։

Դրանից հետո գործող իշխանությունների մեջ իսկական ցնցումներ էին սկսվել, փաշինյանական պատգամավորներն ու նրանց կցված քաղաքագետները արշավ էին սկսել հենց Արշակ Կարապետյանի դեմ։

Առաջիկայում տեղի ունեցող զարգացումներն ավելի են ցնցելու իշխանության հիմքերը։ Մեր տեղեկություններով՝ գործընթացն արդեն բավական ակտիվ առաջ է ընթանում։ Տարբեր ոլորտներից անվանի հայեր ներգրավված են Ազգային հպարտության հանրային տրիբունալի աշխատանքներին։ Առաջիկայում լրջագույն միջոցառումներ են նախապատրաստում։ Տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել և դրանում ներգրաված է սփյուռքից անվանի իրավաբաններ, զինվորականներ, պատմաբաններ։

Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ հենց նման հանրային տրիբունալն է, որ իրավունք և պատասխանատվություն կարող է ստանձնել պատժելու Հայաստանի Հանրապետությանն արհավիրք բերած փաշինյանական իշխանությանը։
Արդյունքում, առաջիկայում կրկին կլսենք գործող իշխանությունների վայնասունը, քանի որ, որքան մոտենում է նրանց իշխանազրկման պահը, այնքան ավելի հասկանում են, թե ինչի առջև են կանգնելու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular