ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում երկակի տրամադրություններ են առաջացրել։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավորներից ոմանք մասնավոր քննարկումներում իշխանության ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու միջոցառումների անհրաժեշտության մասին են բարձրաձայնել՝ շեշտելով, որ հետպատերազմյան օրերի շունչն է զգացվում, պետք է պատրաստ լինել հնարավոր հարձակումներին ու անակնկալներին:

Սակայն շատերին էլ այս ակցիաները չեն մտահոգել՝ վստահ են, որ դժվար թե պայքարը թափ հավաքի։ Այնպես են ժողովրդի ողնաշարը կոտրել, որ հազիվ թե 2018-ը կրկնվի: Ի դեպ, իշխանական թիմում սարսափում են հատկապես այն մոտալուտ օրվանից, երբ օրակարգ կգա փախստականների վերադարձի հարցը:

Կարծում են, որ այդ ժամանակ իրենց կողմից որեւէ մանիպուլյացիա չի աշխատի, եւ ոչ մի կերպ մարդկանց չեն կարող «կտեր» տալ, թե սա նրանց հողն է, տալիս ենք: Եթե հիմա հայտարարում են, որ ՀՀ սահմանից մի միլիմետր չեն հանձնում, այն, ինչ տալիս են Ադրբեջանին, ադրբեջանական է, ապա ադրբեջանցի «փախստականների» վերադարձի ժամանակ ոչ մի «կռուտիտ» չի անցնի։ Անգամ իշխանական թիմում կանխատեսում են` երբ Ալիեւը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ իրենց ընտանիքներով, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի:

Հիշեցնենք, որ Ալիեւը հայտարարում է 250 հազար փախստականի մասին, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում, իսկ հիմա նրանք աճել-բազմապատկվել են, եւ նրանց ժառանգները եւս կարող են գալ Հայաստան։ Իսկ Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի, 120 հազար արցախահայերի վերադարձի իրավունքը ոչ մեկը չի պաշտպանում, գոնե որպես հակակշիռ առաջ չի քաշում»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular