ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հինգշաբթի Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ: Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել 2023 թվականի դեկտեմբերին ձերբակալված իրավապաշտպան Իլհամիզ Գուլիևին և բոլոր մյուս քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ԵՄ-ի և այլ քաղաքացիների։

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP 29 համաժողովի հյուրընկալման հետ, կարծում են Եվրախորհրդարանի պատգամավորները։

Նրանք ցանկանում են, որ Եվրոպական հանձնաժողովը քննարկի էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման հարցը։ Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են, որ ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր պայմանավորված լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմամբ:

Նրանք կրկնել են ԵՄ պատժամիջոցների իրենց կոչը Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտում:

Բանաձևն ընդունվել է 474 կողմ, 4 դեմ, 51 ձեռնպահ ձայներով։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular