ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը համաձայնել է Տավուշի մարզի չորս գյուղ փոխանցել Ադրբեջանին։ Որոշումն ընդունվել է երկու երկրների սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ նիստից հետո։ Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել էր նոր հակամարտության հավանականության մասին, եթե հայկական կողմը հրաժարվի քննարկել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցը։ Արդյո՞ք դա նշանակում է, որ երկու երկրները պատրաստվում են խաղաղության պայմանագիր ստորագրել։

iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել այդ հարցը։ «Մանրամասներն են կարևոր այդ գործընթացում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի մեկնաբանությունում նշվում է, որ պետական հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են այն սահմանները, որոնք եղել են Խորհրդային Միության տարիներին, և «հաջորդ փուլում այդ սահմանները պետք է հստակեցվեն և արտացոլվեն տեղում»։

Բայց միևնույն ժամանակ հատուկ ընդգծվում է, որ սահմանի սահմանազատման վերաբերյալ գործող համաձայնագիրը «երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացի մաս չէ», և որ «այդ համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են ավելի բարձր մակարդակով»:

«Թեև տրամաբանությունը հուշում է, որ ի սկզբանե պետք է հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որը վերջ կդնի երկու կողմերի միջև պատերազմական վիճակին, այնուհետև ավելի բարենպաստ պայմաններում բանակցել սահմանների սահմանազատման համար»,- նշել է Տարասովը։

Ըստ փորձագետի՝ «հետևաբար ստեղծված իրավիճակում չի կարելի բացառել լոկալ բախումների և սահմանային փոխհրաձգության հնարավորությունը, եթե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը կանգ առնի կամ կասեցվի»։

Ի դեպ, դա եղել է 2023 թվականի սեպտեմբերին Լաչինի միջանցքի խնդրի և Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատման ժամանակ, հիշեցրել է նա։

«Երկրորդ հերթին: Բոլոր նշաններից երևում է, որ Երևանն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն հանդես կգան որպես խաղաղության գործընթացի պահպանման երաշխավորներ, սակայն իրենց կողմից հաստատված բանակցային շրջանակի ձևաչափով։

Միևնույն ժամանակ, Երևանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը «կհիմնվի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա», և դա արձանագրված է որպես սահմանների սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք։ Բայց այդ դեպքում ի՞նչն է խանգարում Ադրբեջանին այդ սահմաններում հայտարարել հայկական պետականության ճանաչման մասին։ Ճիշտ է, նշվում է, որ այդ սկզբունքը կարձանագրվի միայն սահմանազատման գործընթացի կանոնակարգում, որը կողմերի միջև կհամաձայնեցվի առաջիկա ամիսներին և կանցնի անհրաժեշտ ներքին հաստատումներ, այդ թվում՝ խորհրդարանում վավերացման գործընթացով։ Մի խոսքով, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի բանակցությունները տարանջատվել են»,- ամփոփել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular