ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի 10 ամենահարուստ մարդիկ. լուսանկարներ

ՎԻԴԵՈ

Ասում են՝ ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ: Սակայն գաղտնիք չէ նաև, որ հասարակությանը հետաքրքրում է՝ ովքե՞ր են աշխարհի և իրենց երկրի ամենահարուստ մարդիկ, և որքա՞ն է նրանց կարողությունը, գրում է «168 ժամ»-ը:

Հայաստանում նույնպես այս հարցի պատասխանը շատերը կցանկանային լսել: Սակայն Forbes-ի հայտնի վարկանիշային աղյուսակի նման որևէ հետազոտություն Հայաստանում իրականացնել հնարավոր չէ: Forbes-ը ամենահարուստ մարդկանց կարողությունը հաշվարկում է նրանց պատկանող արժեթղթերի բորսայական արժեքի հիման վրա: Հայաստանում դա հնարավոր չէ, որովհետև նախ՝ արժեթղթերի շուկան կայացած չէ, և երկրորդ՝ Հայաստանում ամենահարուստ մարդիկ գերադասում են իրենց ունեցվածքը գրանցել երրորդ անձանց անունով: Այդ իսկ պատճառով, հավատ չի ներշնչում նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաների և պատգամավորների կողմից լրացվող գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Ամենահարուստ մարդիկ այդ ցանկում ներկայանում են՝ որպես աշխատավարձի հույսին մնացած և ունեցվածք չունեցող մարդիկ: Չնայած պաշտոնական, հավաստի տեղեկությունների բացակայությանը՝ Հայաստանի բնակչությունը սեփական պատկերացումներն ունի մեր երկրի ամենահարուստ մարդկանց և նրանց կարողության մոտավոր չափերի մասին: Ցանկը, որը «168 ժամ»-ը ներկայացնում է, կազմված է հենց սուբյեկտիվ ընկալումների հիման վրա: Այսինքն՝ ստորև ներկայացվողը պարզապես արտացոլում է, թե ում է մեր հասարակությունն ընկալում՝ որպես այդպիսին:

Այս վարկանիշային աղյուսակը կազմելու համար թերթը դիմել է հայաստանյան շուրջ 70 փորձագետների, գործարարների և պաշտոնյաների՝ խնդրելով ներկայացնել իրենց կարծիքով՝ 10 ամենահարուստ մարդկանց ցանկը: Թեև մենք խոստացել էինք, որ անվանական չենք հրապարակելու, թե ով ինչպես է պատասխանել այս հարցին, այդուհանդերձ, նրանց մի մասը հրաժարվեց պատասխանել: Ոմանք նշում էին, թե ուրիշի փողերը հաշվելու ցանկություն չունեն, մյուսներն ասում էին, որ տեղեկատվության չեն տիրապետում, երրորդներն էլ պատասխանից հրաժարվում էին՝ ժամանակի սղության պատճառով:

Ինչևէ, հաջողվել է կարծիքներ հավաքել 57 անձանցից (ովքեր, ի դեպ, լավ տեղեկացված են Հայաստանի քաղաքական և տնտեսական անցուդարձից) և այդ կարծիքների հիման վրա կազմել այս ցանկը: 10 ամենահարուստ անձանց աղյուսակը կազմվել է գնահատման հետևյալ մեթոդաբանությամբ, հարցման մասնակիցներից յուրաքանչյուրի ուղարկած՝ իր կարծիքով՝ ամենահարուստ 10 անձանց ցանկում առաջին տեղում նշված գործիչը ստացել է 10 միավոր, երկրորդ տեղում նշվածը՝ 9, և այդպես շարունակ՝ մինչև 1:

Ընդգծենք, որ հարցման մասնակիցներին թերթն ուղղել է միայն հարցը՝ «Ձեր կարծիքով ովքե՞ր են Հայաստանի 10 ամենահարուստ անձինք»՝ առանց տարբերակներ՝ մարդկանց անուններ առաջարկելու: Անվիճելի առաջատարը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: 57 տարբերակներից 52-ում Ռ. Քոչարյանը նշվում է՝ որպես Հայաստանի ամենահարուստ մարդ, մնացած հինգում նրան հատկացվել է երկրորդ տեղը՝ Սերժ Սարգսյանից հետո: Ըստ այդմ, նախկին նախագահը հավաքել է 565 միավոր:

Հիշեցնենք, որ դեռևս 2006 թվականին «Forbes» հանդեսի հայկական տարբերակն իր առաջին և վերջին համարում ներկայացրել էր ՀՀ ամենահարուստ մարդկանց ցանկը՝ առաջին հորիզոնականում ևս ներկայացնելով Ռ. Քոչարյանին: Հայկական Forbess-ը նրա կարողությունը գնահատել էր շուրջ մեկ միլիարդ դոլար (ցանկում տեղ էին գտել նաև Դավիթ Հարությունյանի, Երվանդ Զախարյանի, Սերժ Սարգսյանի, Մաքսային պետական ծառայության պետ Արմեն Ավետիսյանի, Անդրանիկ Մանուկյանի անունները):

Իսկ հետո՝ 2008 թվականից հետո, մամուլում հայտնվեց ռուսական լրատվամիջոցներից մեջբերված մի հոդված, ըստ որի՝ Քոչարյանի հարստությունը գնահատվում էր մոտ 4 միլիարդ դոլար:
Միգուցե սա է պատճառը, որ հասարակական ընկալման մեջ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է:

Հարցման արդյունքներով՝ երկրորդ տեղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է (511 միավոր): 57 մասնակիցներից 12-ը Ս. Սարգսյանին համարել է Հայաստանի ամենահարուստ մարդը, 38 հոգի՝ երկրորդը, 6 հոգի Սարգսյանին հատկացրել են երրորդ հորիզոնականը, և ընդամենը 1 հոգի նրան վերագրել է 10-րդ տեղը:

Ի դեպ, եթե հիմք ընդունենք պաշտոնական հայտարարագրերը, ապա նախագահ Սերժ Սարգսյանը տեղ չի գտնի ամենահարուստ պետական պաշտոնյաների անգամ TOP-20-ում: Օրինակ՝ առնվազն 27 պատգամավորներ, ըստ իրենց հայտարարագրած դրամական միջոցների, ավելի հարուստ են, քան ՀՀ գործող նախագահը:

Ցանկի երրորդ տեղում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Հարցման մասնակիցները Գ. Ծառուկյանին հիմնականում հատկացրել էին երրորդ տեղը: Նշենք, որ Գ. Ծառուկյանը՝ ըստ եկամուտների հայտարարագրի, Հայաստանի ամենահարուստ պատգամավորն է. 2012թ. նրա դրամական միջոցները կազմել էին շուրջ 60 միլիոն դոլարին համարժեք դրամ և արտարժույթ:

Ցանկի մյուս մասնակիցներն են Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը, Ռուբեն Հայրապետյանը, Տիգրան Սարգսյանը, Մաքսիմ Հակոբյանը և Խաչատուր Սուքիասյանը:
Նրանցից բացի, հարցման մասնակիցները Հայաստանի ամենահարուստ մարդկանց՝ իրենց կազմած տասնյակում նշել են նաև գործարար Հրանտ Վարդանյանի, գործարար Միխայիլ Բաղդասարովի, Աժ պատգամավորներ Մհեր Սեդրակյանի, Վարդան Այվազյանի, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, տրանսպորտի և կապի նախկին նախարար (ներկայումս՝ Ուկրաինւսյում ՀՀ դեսպան) Անդրանիկ Մանուկյանի, գործարար Բարսեղ Բեգլարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և այլոց անունները:


 
 
 
 

 
 
 

 
 

 
 

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular