ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Գյումրի։ Նա գնացքով հասել է հայրաքաղաք, որտեղ իրեն դիմավորել են իր՝ մգեցված ապակիներով ամենագնացները։ Դե, ինքը արտոնյալ է, մգեցված ապակիների արգելքը նրա վրա չի ազդում:

«Շարասյունը խախտումներով Գյումրու կենտրոնով անցավ»,- նշեց MediaHub-ի գյումրեցի զրուցակիցը։

Նա տեղեկացրեց, որ Հակոբյանը մեկնել է Գյումրի՝ մասնակցելու իրենց հավատարիմ մարդկանցից մեկի զոհված որդու հուշաքարի բացմանը։

«Հետաքրքիրն այն է, որ այդ հուշաքարի բացումն արդեն եղել է, բայց հիմա Աննա Հակոբյանի համար կրկնակի բացում են անելու, որ նա էլ PR անի, այսօր էլ օրակարգ գցեն նոր հուզիչ նկարներ, թե ինչպես է զոհվածի մոր կողքին կանգնել Նիկոլ Փաշինյանի կինը»,- նշեց մեր զրուցակիցը։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular