Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի Հոխիկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իմ թիկունքում այն տարածքն է, որը Ադրբեջանը գրավել է Խորհրդային Հայաստանից ու մինչև այսօր պահում է իր հսկողության տակ։ Ցույց եմ տալիս այդ հայկական ռազմավարական հատվածն ու ասում' ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում տարածքի փոխանակում, ոչ թե միակողմանի հանձնում։
Պատասխան. իմ թիկունքի տարածքի հանձնումը' Փայտասարի բարձունքը, Բերքաբերի ջրամբարը, Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեն։ Հետևաբար Ադրբեջանը հրաժարվում է այն հանձնել, փոխարենը պահանջում է միակողմանի հանձնում հայկական կողմից։
Ինչո՞ւ է հանձնում Նիկոլը։ Գուցե որովհետև նա՞ էլ է սպասարկում Ադրբեջանի շահերը։ Իսկ հայկական բանակի հրամանատարությու՞նը, ոստիկաննե՞րը։