ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տավուշում ՀՀ իշխանությունների միակողմանի զիջումների շարքը, կարծես թե, չի ավարտվելու, այս մասին են վկայում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնց համաձայն հերթը այսպես կոչված՝ անկլավներինն ու էքսկլավներինն է: Հայաստանի իշխանությունները նույնպես նշել են, որ հաջորդիվ պատրաստվում են լուծել այս հարցը, ըստ էության՝ հանձնելով դրանք թշնամուն:

Ինչ ռիսկեր է պարունակում այս քայլը:  Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի տարածքները հանձնելու դեպքում մոտակա Այգեհովիտ ու Դիտավան գյուղերը սահմանագծից հեռու կլինեն մոտ 300-500 մետր, իսկ Ազատամուտ գյուղը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի նման կիսվելու է: Ադրբեջանին հանձնվող տարածքների մեջ շրջանառվում է նաեւ Արարատի մարզի Տիգրանաշեն (նախկին Քյարքի) գյուղի անունը: Տիգրանաշենի հանձնման դեպքում Երեւանը Վայոց ձորին, Սյունիքին, այնտեղից էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Տիգրանաշենը մտնում է Արարատի մարզի Պարույր Սևակի համայնքի մեջ՝ որպես առանձին բնակավայր։ Այստեղ կա ճանապարհ դեպի Վայոց ձոր, Սյունիք, Մեղրի, Երևան։ Եթե իշխանությունները՝ հայրենիքը թշնամուն հանձնելու իրենց ծրագրի շրջանակներում, որոշեն շատ խորհրդանշական 800 հեկտար տարածքը հանձնել թշնամուն, ուրեմն՝ մենք այս միջպետական ճանապարհով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա, իսկ այլընտրանքային հնարավոր ճանապարհով օրինակ Սյունիք հասնելու համար կպահանջվի 12 կմ անցնել Ադրբեջանի տարածքով:  Ադրբեջանը Հայաստանի ներսում կարեւոր ճանապարհների վրա կունենա հանգույցներ, կվերահսկի դրանք ու ներքին շրջափակման կենթարկի` այնպես, ինչպես Խորհրդային Միության տարիներին Լեռնային Ղարաբաղում էր, երբ կարեւորագույն ճանապարհների վրա անպայման ադրբեջանական գյուղ էին հիմնում, որպեսզի վերահսկեն բոլոր ճանապարհները։ Հաջորդ վտանգը՝  Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։  

Ընդ որում, ուշագրավ է, որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Բաքուն անկլավների վերադարձի համար որևէ իրավական հիմք չի ներկայացրել: Հետաքրքիր է, թե որտեղից Ալիևը հայթայթեց այդ իրավական հիմքերը, իսկ գուցե նա այդպես էլ չի գտել դրանք և սա պարզապես ադրբեջանական կողմի հերթական պահանջի կատարումն է՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի պետական շահերի: Ընդ որում, նշենք, որ ադրբեջանական կողմը չի էլ պատրաստվում քննարկել հայկական Արծվաշենի վերադարձը, իսկ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները, կարծես թե, հաշտվել են, որ սահմանի դելիմիատացիան և դեմարկացիան իրենից ներկայացնում է միայն տալ, տալ ու նորից տալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular