Բայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված Կիևին ռազմական օգնություն տրամադրելու մասին օրենքների փաթեթը, և սպասվում է, որ ԱՄՆ-ն այս շաբաթ կվերսկսի զենքի մատակարարումն Ուկրաինային։ Նրա ելույթը Սպիտակ տնից հեռարձակել են ամերիկյան հեռուստատեսային լրատվական ընկերությունները։
Այս մասին փոխանցումէ ՏԱՍՍ-ը։
«Լավ օր է Ամերիկայի համար, լավ օր է Եվրոպայի համար, լավ օր է համաշխարհային խաղաղության համար:
Դա մեծ տարբերություն է առաջացնում: Ես պարզապես ստորագրել եմ Ազգային անվտանգության մասին օրենքը, որն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից այս շաբաթավերջին և Սենատի կողմից երեկ:
Սա աշխարհն ավելի անվտանգ կդարձնի»,- ասել է նա։