ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում:

Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիան, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Մրցանակի արժանանալը կարող է հանգեցնել այն բանին, որ Վարդանյանի ազատ արձակման գործընթացին միանան մարդու իրավունքներով զբաղվող անձինք և կազմակերպությունները, իսկ դա դրական ազդեցություն կունենա։ Բայց Բաքուն քաղաքական կամ խմբային շահերը վեր է դասում համամարդկային արժեքներից, հետևաբար ադրբեջանական կողմի գործողությունները դժվար է կանխատեսել», - նշեց Սահակյանը։

Ապրիլի սկզբին մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ Վարդանյանին առաջադրել էին 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Ապրիլի 5-ից հացադուլ հայտարարած Վարդանյանը մյուս հայ գերիների հետ ապօրինի պահվում է Ադրբեջանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular