ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց և մի քանի տարի շարունակվեց Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի բնաջնջման քաղաքականությունը, որին զոհ գնաց 1,5 միլիոն մարդ։ Մեկ դար անց Հայաստանը կրկին կանգնած է ցեղասպանության վտանգի առջև։ Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարեցրել հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու իրենց ցանկությունները, վկան Արցախի 120 հազար բնակիչների տեղահանությունն է: Ընդ որում, Հայաստանի գործող իշխանությունների թուլության ու վախկոտության հետևանքով էլ մեր ժողովուրդը կրկին կանգնած է պետականությունը կորցնելու և սպանդի վտանգի առաջ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները շարունակում են սպառնալիքներ տեղալ։

Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ կենտրոնանալ առկա իրողությունների վրա և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակել։ «Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում, ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակների իրողություններից», գրեթե սպառնացել է Թուրքիայի նախագահը և հավելել, թե Նիկոլ Փաշինյանը դա էլ հասկանում է և այժմ իրատեսական հիմքի վրա նոր ճանապարհային քարտեզներ մշակելու ժամանակն է։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ձգել է Սփյուռքը, և կընտրի նոր սկիզբը, ուղին պայծառ ապագայի համար. այս կերպ Թուրքիայի նախագահն ապացուցում է, որ ավելի շատ վախենում է հենց հայկական կազմակերպված Սփյուռքից, որը տասնամյակներ շարունակ առաջ է մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

Զարմանալի չէ, որ թուրքական իշխանությունները կրկին առաջ են բերում պատմաբանների հանձնաժողով ստեղծելու իրենց մտասևեռումները. պատմաբանները վերլուծում են պատմական գործընթացների ընթացքում տեղի ունեցածը: «Մենք ի սկզբանե շատ բաց ենք եղել այս հարցում և հայտարարել ենք, որ կարող ենք բացել մեր արխիվները, և մենք դա արեցինք»,- ստել է Թուրքիայի նախագահը։

Լկտի և լպիրշ հայտարարություններ արել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, թե Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, նաև զինանշանից հեռացնել ազգային խորհրդանիշ Արարատ լեռը. «Այն պետք է փոխվի, նրանք Հայաստանում բազմաթիվ այլ լեռներ ունեն, թող դա պատկերեն»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ի դեպ, նման հայտարարություններ նախկինում երբեք ո՛չ Թուրքիան, ո՚չ Ադրբեջանը չեն արել, ինչը վկայում է, որ այս ամենը հետևանք է Նիկոլ Փաշինյանի կործանարար քաղաքականության։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ ռազմական և դիվանագիտական դաշտում Նիկոլ Փաշինյանի խոշոր և ճակատագրական սխալներն են պատճառ դարձել թշնամու այսչափ լկտիացման, ուստի բնավ պետք չէ զարմանալ, որ նրանք շարունակում են նույն կերպ, միակ տարբերակն այսպիսի ճնշումներից ազատվելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու, Փաշինյանի ռեժիմից ազատվելն է։ «Այսօր՝ ցեղասպանության զոհերի հիշատակի 109-րդ տարելիցի օրը, «Համահայկական ճակատ» շարժումը անհնազանդության ակցիաներ է սկսում Հայաստանի ամբողջ տարածքով մեկ»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular