ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական։

Այս մասին ավանդական Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլ Փաշինյանն իր քայլերով և գործողություններով շարունակում է հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքները և ըստ էության ոչ թե գնում են խաղաղության, այլ  նոր ականեր է դնում մեր պետականության տակ։

ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքների հանձնումը թշնամուն պետական հանցագործություն է և դավաճանություն։

Առանց ժողովրդի կամքի արտահայտման նոր տարածքներ հանձնել թշնամուն՝ դա պետական դավաճանություն է։

Ինչ վերաբերում է հակազդեցությանը, ապա, Իշխան Սաղաթելյանի խոսքով, այն կա, սակայն բավարար մակարդակը դեռ չի ձևավորվել։

«Հույս ունեմ՝ այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ դա է գործող իշխանություններին հեռացնելու ճանապարհը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular