Արտակարգ դեպք Երևանում. մեքենայի մեջ դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Դավթաշեն համայնքում հունիսի 24-ին մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել: Դեպքը տեղի է ունեցել Դավիթաշենի 3-րդ եւ 7-րդ փողոցների խաչմերուկում, «Վոլկսվագեն» մակնիշի մեքենայի մեջ:
Թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել, դեռեւս հայտնի չէ:-ին հայտնի է դարձել, որ նա բնակվում էր Դավիթաշեն համայնքում, 47 տարեկան էր:
Ոստիկանությունից դեպքի վերաբերյալ հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է կատարվում: