3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. Ալիև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը արգելափակում է Նախիջևանի հետ ճանապարհային կապ հաստատելու հնարավորությունը, այս պահվածքը շատ հիասթափեցնող է:
Այս մասին այսօր միջազգային ֆորումում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը.
«Զանգեզուրի միջանցքի հետ կապված հարցը հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Այո, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառերը նշված չեն։
Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
Այս հայտարարությունը ստորագրել ենք նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Եվ արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը»: