ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի ուղղությամբ զարգացումները շարունակում են թեժանալ։ Երեկ և այսօր գիշերը ցուցարարները մնացել են ճանապարհին, փակ պահել, հանրության մի մեծ զանգված այլևս սկսում է արթնանալ, շատերն էլ մեկնում են Տավուշի մարզ՝ հենց տեղում պայքարելու, որպեսզի գործող իշխանությունները չհամարձակվեն Ադրբեջանին հանձնել Տավուշի 4 գյուղերը։ Ընդ որում, պայքարն առաջնորդում են հայ առաքելական եկեղեցու սպասավորները, որոնք հանդարտեցնում են կրքերը և պայքարը տանում քաղաքակիրթ ուղղությամբ՝ թույլ չտալով, հատկապես իշխանության կողմից, տարբեր սադրանքներ, իսկ որ այդպիսի սադրանքներ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախապատրաստում է, որևէ մեկը կարծես կասկած չունի։ Հենց թեկուզ նախօրեին տեղի ունեցած միջադեպը վառ օրինակ է։

Երեկ նաև հայտնի է դարձել փաշինյանական իշխանության հերթական ստի մասին, երբ գյուղացիների թիկունքում ականազերծողներ են գնացել Ոսկեպարի եկեղեցու մոտ ու սկսել են ականազերծում իրականացնել։ Մինչ իշխանությունը հայտարարում է, որ ոչ մի միլիմետր հող չի փոխանցելու Ադրբեջանին, Ադրբեջանում այս օրերին իսկական տոն է, հրավառություն են անում, իսկ սոցիալական ցանցերում գովում են Նիկոլ Փաշինյանին՝ իրենց նոր հերթական զիջում անելու կապակցությամբ։

Բնավ զարմանալի չէ, որ գործող իշխանություններն Ադրբեջանին պատասխանելու փոխարեն զբաղված են հենց հայ առաքելական եկեղեցու դեմ ցեխարձակումներով. թիրախում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը դեռ ավելի վաղ նշել էր, որ հայ առաքելական եկեղեցին է դառնալու գործող իշխանությունների թիրախ, ինչն այսօր տեսնում ենք հենց Տավուշի դեպքերում, իսկ Տավուշում ստեղծված իրավիճակը գեներալ-մայոր Կարապետյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է։

Արշակ Կարապետյանը նշում է, որ Փաշինյանը մեկը մյուսի հետևից դիվանագիտական խոշոր սխալներ է թույլ տալիս, հատկապես սահմանազատման շուրջ բանակցություներ է սկսում Տավուշից, այն դեպքում, երբ Սև լճի, Վարդենիսի, Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանցիները մտել են մեր տարածք։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նաև նշում է, որ Հայաստանի իշխանություններն այսպիսի վիճակում հայտնվել են, քանի որ իրենք են հենց նախաձեռնել գլխավոր միջնորդին՝ տարածաշրջանում շահագրգիռ Ռուսաստանին բանակցություններից հանելու քայլերը, և այդ կապակցությամբ լրջագույն խնդիրների առջև է կանգնել Հայաստանի Հանրապետությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular