Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ։
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից։
Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք։ Մենք ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին և ունեցել են Խորհրդային միության սահմաններում դե յուրե իրավական հիմք։
Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ։ Եվ այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել թե էդ ամեն ինչը չենք նկատում»,- ասել է նա։