ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դեմ ենք Փաշինյանի ռեպրեսիաներին՝ ազատ կամարտահայտման նկատմամբ»․ ԵՄ գրասենյակի մոտ ակցիա էր (Տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր` ապրիլի 22-ին, Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ ակցիա է ընթացել «Լռության մեկ ամիս» խորագրով:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանն ու հանրային գործիչ, նույն փոդքասթի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին, նույն օրը՝ կալանավորվել են միայն մի բանի համար, որ սուր քննադատության են ենթարկել Նիկոլ Փաշինյանին Տավուշի մարզում հայկական գյուղերը Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության և դավաճանական գործունեությունը շարունակելու համար։ 

Ապրիլի 22-ին լրանում է նրանց անազատության մեջ գտնվելու մեկ ամիսը։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իրագործում է իր դավաճանական ծրագրի հերթական արարը Տավուշի մարզում։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի զգուշացումները իրականություն են դառնում։ 

Հատկանշական է, որ միջազգային այն կազմակերպությունները, որոնք նախկինում առիթը բաց չէին թողնում Հայաստանի ժողովրդավարության հետընթացի, խոսքի ազատության սահմանափակումների, քաղաքական բանտարկյալների, քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններ անելու համար, հրապարակային որևէ հայտարարություն չեն անում մեդիագործունեությամբ զբաղվող երկու հանրային դեմքերին քննադատության համար անազատության մեջ պահելու կապակցությամբ։ Այդ կազմակերպությունների թվում առաջամարտիկ ԵՄ-ն նույնպես հրապարակայնորեն չի արձագանքում տեղի ունեցողին։ ԵՄ-ն չի արձագանքել նաև ՀՀ-ում քաղաքական հայացքների համար հետապնդվող Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի անազատության մեջ պահվելու դեպքերին։ 

Ուստի ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ ակցիայի մասնակիցները հիշեցրեցին կառույցի նախկին հայտարարություններն ու ընդգծեցին ներկայիս լռությունը։

Ակցիայի մասնակիցներից Դավիթ Ֆիդանյանն ընթերցեց Հայասատնում ԵՄ դեսպանության նախկին դատապարտող հայտարարություններն ու ԵՄ դեսպանի հարցազրույցները Հայաստանում հավաքների և խոսքի ազատության իրավունքների սահմանափակման դեպքերի առնչությամբ: Ֆիդանյանը ցուցադրեց այդ հայտարարությունների մեծ տրցակը, որից հետո ցույց տվեց դատարկ թղթերի տրցակ, որտեղ կարող էին լինել բոլոր այն հայտարարությունները, որոնք 2018 թվականից հետո կարող էին արվել, բայց չեն արվել ինչ-ինչ պատճառներով:

Ակցիայի մասնակիցները հայտարարություններով և դատարկ տրցակները հանձնեցին ԵՄ պատվիրակության գրասենյակ` հույս հայտնելով, որ դատարկ թղթերը կլրացվեն քաղբանտարկյալների, քաղաքական հետապնդումների, խոսքի ազատության սահմանափակման դեպքերի առնչությամբ հայտարարություններով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular