ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ: Բնակիչները կազմակերպված են և հերթապահում են ճանապարհին, սակայն ականազերծման աշխատանքների բուն հատվածին մոտենալ չի լինում: Ոստիկանները պատ են կազմել և արգելում են քաղաքացիներին մոտենալ Ոսկերպարի եկեղեցու թիկունքում գտնվող ճանապարհի ականազերծման ենթակա հատվածին: Այս մասին 1or.am- հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը, ով այս պահին Տավուշում է:

«Ոսկեպար-Կիրանց երկկողմանի փակ ճանապարհը մարդաշատ է: Բնակչությունը գնալով ավելանում է, մեծ քանակի մեքենաներ կան: Ոստիկաններն արգելում էին բարձրանալ Ոսկեպարի եկեղեցի, Բագրատ Սրբազանի հետ բանակցությունների արդյունքում, ոստիկանների ուղեկցությամբ բարձրացանք ուխտագնացության և հիմա նորից Կիրանցի հատվածում ենք, բնակչության կողքին: Երկրապահների մեքենայի և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջադեպից նա լուրջ վնասվածքներ չունի և այս պահին ճանապարհի այն հատվածներում է, որտեղ իրավիճակը պարբերաբար լարվում է»,- նշեց Ղազարյանը:

Ըստ ԱԺ պատգամավորի՝ բնակչությունը խճճված է: «Կարելի է նույնիսկ ասել՝ ուժասպառ: Մտածում են, որ միայն իրենք չեն կարող խնդիրը լուծել, գիտակցում են, որ սա համահայկական խնդիր է: Գյուղ-գյուղ տարբեր կեղծ խոստումներ են տվել, ոմանց նույնիսկ հավատացրել են, որ ինչ-որ բաներ կտան նրանց և այլն: Նույնիսկ ասել են, որ Ոսկեպարի ճանաարհը հետագայում սահմանազատման չի ենթարկվի: Բնակիչները չեն հավատում, բայց միևնույն ժամանակ ասում են, որ այս պահին այլ բան առաջարկող էլ չկա»,- նշեց Ղազարյանը:

Որպես պատգամավոր, Արման Ղազարյանը գտնում է, որ պետք համաժողովրդական շարժում սկսել, պայքարել, որ հանձման այս հակասահմանադրական գործընթացը կասեցվի, հարցը դրվի հանրաքվեի, և սրա համար լայն կոնսոլիդացիա է պետք: Վստահեցնում է՝ Ոսկերպարում, Կիրանցում և առհասարակ Տավուշում վճռական տրամադրված մեծ բազմություն կա, նույնիսկ կանայք ու երեխաներն են պայքարի պատրաստ: Խոսակցությունները տարբեր են, երբեմն ապատեղեկատվություններ են տարածում: Պատգամավորին անգամ չի հաջողվել սեփական աչքով տեսնել՝ արդյո՞ք ԱԱԾ-ն դադարեցրել է ականազերծման աշխատանքները Ոսկեպարում, թե՞ ոչ: Ասում է, որ ականաեսների խոսքով, այս պահին աշխատանքները դադարեցված են, ժողովուրդն էլ չի կարողանում ֆիզիկապես մոտենալ ականազերծողներին՝ սակրակավորներին, որ ասի, թե ինչո՞ւ են օգնում հայրենիքը թշնամուն հանձնելու գործին:

«Բնակիչներին ասում են, որ տարածքն ականապատ է, որ վտանգավոր է, վախի մթնոլորտ են ստեղծում, որ նրանց չհաջողվի ականազերծվող վայրերին մոտենալ: Սադրելով և ճնշելով են փորձում իրենց անօրինական, հակասահմանադրական ծրագրերն իրականացնել»,- եզրափակեց պատգամավորը:

Արման Ղազարյանի գնահատմամբ՝ լուծումը միայն համազգային կոնսոլիդացիան է և այս իշխանության հեռացումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular