ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերոսական ճառով ոչ մի բան էլ հնարավոր չէ փրկել, ընդվզմանը պետք է միանան ուժեր, բայց ոչ քաղաքական միավորների համար․ քաղաքագետը՝ տավուշցիների պայքարի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե իշխանությունն Ադրբեջանի հետ եկել է համաձայնության և ունեն այդ որոշումը, փորձելու է իրագործել այն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ ստեղծելուն և այն քննադատություններին, թե իշխանությունն այդ խումբը ստեղծել է՝ մարդկանց լայն շրջանակի մասնակից դարձնելու հողերը հանձնելու գործընթացին։

«Թե ինչքան կհաջողի դա նրանց, կախված է հասարակությունից, տեղի բնակիչներից կամ աջակցողներից, թե ինչպիսի դիմադրություն կլինի։ Եթե նրանք հաջողեն իրենց դիմադրության գործում, իշխանությանը կպարտադրեն գործողությունների այլ տրամաբանություն, ընդհուպ անգամ քաղաքական արտահերթ զարգացումներ։ Եթե նույնիսկ ինչ-որ մարդկանց ներգրավվում են ճնշման միջոցով, այդ համայնքապետերը կարող են առվազն հրաժարական տալ և դուրս գալ այդ ճնշումից, եթե ունեն մտադրություն չմասնակցել այդ գործընթացին»,- ասաց Բադալյանը։

Հարցին՝ մենք տեսանք, թե ինչ եղավ Արցախի դեպքում, ոչինչ չխանգարեց, այս դեպքում զսպող շարժում կստացվի ձևավորե՞լ, նա ասաց, որ դա կախված է մի քանի հանգամանքից և հարցը բավական շերտեր ունի․

«Եթե խոսքը վերաբերում է զուտ հասարակական դիմադրության ձևավորմանը, ապա այստեղ հեռանկարները մեծ չեն։ Կազմակերպման որոշակի մակարդակ է անհրաժեշտ։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք՝ երբ այդ կազմակերպական գործը վերցնում են քաղաքական խմբերը, որպես կանոն, քաղաքականությունը սկսում է գերակայել։ Մեծ հաշվով այդպիսի գործընթաց անցնող տարիներին որպես օրինակ չենք էլ ունեցել և հակառակը, այո՛, ունեցել ենք Արցախի՝ մեղմ ասած անարդյունավետ օրինակը։ Հետևաբար, եթե նույն տրամաբանությամբ պետք է կազմակերպվի Տավուշի պաշտպանության գործընթացը, բնական է, որ արդյունքն էլ նույնն է լինելու»,- ասաց նա։

Սակայն, ըստ քաղաքագետի, բացի ներքին հասարակական ռեսուրսի և ներուժի կազմակերպման խնդրից, այստեղ կա արտաքին աշխատանքի խնդիրը, որը ևս պետք է իրականացվի, եթե կա հաջող պատմութուն ստանալու հաշվարկված նպատակ․

«Հերոսական ճառով ոչ մի բան էլ հնարավոր չէ փրկել, ինչքան էլ այդ ամեն ինչը անկեղծ ու անմնացորդ լինի, իհարկե, լինում են նաև մանիպուլյատորներ, շառլատաններ, բայց կան անկեղծ տրամադրված մարդիկ և հատկապես Տավուշի բնակիչների անկեղծությանը կասկած չկա, բայց խնդիրը հետևյալն է՝ հերոսական տարերային տրամաբանությամբ հնարավոր չէ այսպիսի բարձր աշխարհաքաղաքական խաղադրույք պարունակող հարցերում հասնել շոշափելի էֆեկտիվության։

Այստեղ գլխավոր հարցերից մեկն էլ այն է, թե հասարակությանը առաջնորդող հայտ ներկայացնող ուժերը որքան արդյունավետ կմիանան հասարակական այդ ընդվզմանը, կկազմակերպեն հասարակական ընդվզումը, բայց ոչ թե իրենց քաղաքական միավորների ավելացմանը ծառայացնելու նպատակով, այլ հակառակը՝ հենց իրենց իսկ հետագա քաղաքական գործունեության համար հաջող պատմություն ձևավորելու օրինակով»,- ասաց նա։

Հարցին էլ՝ նման հո՞ւյս կա, որ կհայտնվի նման ուժ և այդ մարդկանց, տավուշցիների բողոքը կառարկայանա, նա ասաց․

«Երբ նայում ենք պատմությանը, դաշտում առկա վիճակը, իհարկե, հույսը մեղմ ասած մեծ չէ, բայց մենք ամեն ինչ չի որ գիտենք։ Հնարավոր է ինչ-որ պահի, ինչ-որ մեխանիզմով, ինչ-որ տարբեր քաղաքական գործոնների բերումով ինչ-որ մի պրոցես ձևավորվի․ ես  դա չեմ բացառում»։

Քաղաքագետը օրինակ բերեց 2018 թվականի դեպքերը, նշելով, որ իրավիճակները համեմատելի չեն, բայց սկզբունքի տրամաբանության իմաստով կարելի է համեմատել․

«2018-ից առաջ որևէ մեկը որ ասեր Հայաստանում այդպիսի պրոցես է ծավալվելու, այդ մարդուն լուրջ չէին վերաբերվի, բայց մենք տեսնում ենք, որ տարբեր գործոններ գալիս ինչ-որ կետի վրա համադրվում են և շատ արագ ինչ-որ մի պրոցես է ձևրավորվում, այդ պրոցեսները միշտ չէ որ կարող են լինել երազանքի պրոցես, մեր նույն օրինակով կարող ենք ասել, բայց երբեք չենք կարող բացառել»,- շեշտեց նա։

 

Հեղինակ Ամալյա Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular