ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը որոշեց Արցախի հարցը վերջնականապես ուժով լուծել՝ արհամարհելով բոլոր պայմանավորվածությունները:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «ЮФУ» Սոցիոլոգիայի և տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի տարածաշրջանային և եվրասիական հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր, սոցիալական գիտությունների դոկտոր Մաքսիմ Վասկովը:

«Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:

Վասկովն ընդգծեց, որ ցավոք, այս պահին Արցախ վերադառնալու հնարավորություն չի տեսնում․

«Մեր սերունդը գուցե և չկարողանա վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով հենց իրադարձությունների կոնտեքստը: Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններն ու վայրագությունները բոլորը տեսել են: Ադրբեջանին պետք էր միանշանակ տեսարան միջազգային հանրության համար, որ Արցախում հայեր կան ադրբեջանական անձնագրերով ու այդ ամենը հավաքական Արևմուտքը կփորձի իրագործել՝ չհասկանալով անգամ 2023թ էթնիկ զտման փաստը: Արցախը հայկական պատմական հող է ու ես հավատում եմ, որ Արցախը կրկին հայկական է լինելու: Պատմության ընթացքում մի շարք դեպքեր են եղել, երբ անգամ Երևանում հայեր չեն եղել, բայց հայ ժողովուրդը միշտ իմացել ու եկել է իր հողի հետևից: Գեոպոլիտիկան կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Խոսելով Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների և նրանց ազդեցության մասին Հայաստանի վրա՝ Վասկովը նշեց, որ կոնտեքստներն այստեղ բազմազան են: Ադրբեջանը վարում է քաղաքականություն, որն այս շրջանում ավարտվեց ողբերգությամբ, ինչի հիմքում էին դրել առաջին Արցախյան պատերազմում հաղթանակը և Արցախի ամրապնդումը, որպես հայկական: Ռուսաստանն Ադրբեջանի հետ ունի տնտեսական հարաբերություններ:

«Ադրբեջանը ստեղծում է թվացյալ գրկաբաց մթնոլորտ Ռուսաստանի համար, որին պետք չէ հավատալ, Ռուսաստանում չեն էլ հավատում, քանի որ Ադրբեջանում տիրող տրամադրությունները շատ պարզ երևում են:  Մենք տեսնում ենք ներքին լսարանի համար պատրաստված ողջ նյութերը, որի մեջ ասում են, որ թուրքերի թշնամին հայը, ռուսը և պարսիկն են: Ներքին լսարանի համար ստեղծվող նյութերի ողջ քարոզն այս նարատիվի վրա է հիմնված: Միջազգային ուշադրության կենտրոնում այս պահին այլ հարց է՝ Պաղեստինի կոնֆլիկտը և Ադրբեջանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումն այդ հարցով՝ լսելով մայրական Թուրքիայի կարծիքը նույնպես, ինչպես նաև Իրանի դիրքորոշումը: Եզակի դեպք է, երբ Թուրքիան և Իրանը համակարծիք են: Առաջիկա Պուտին-Ալիև հանդիպման հիմնական քննարկումը կարծում եմ հենց այս հարցերի շուրջ է լինելու»,- ընդգծեց Վասկովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular