ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշին սպառնում է Արցախի ճակատագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության հրապարակ Տելեգրամի ալիքը անդրադարձել է վերջին օրերի զարգացումներին՝ եզրահանգելով, որ Ադրբեջանը ցանկանում է ՀՀ բոլոր «կյանքի ճանապարհները» վերցնել հսկողության տակ՝ ապագա պատերազմում ավելի նպաստավոր դիրքերից ողջ Հայաստանը գրավելու համար:

“Եթե պարզվի, որ որևէ տուն Հայաստանի սահմանագծի վրա կամ այն կողմում է հայտնվում, բացառված է, որ մենք այդ մարդկանց մենակ թողնենք: Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Տավուշի մարզի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և չեն ցանկանում տարածքային զիջումների գնալ Բաքվին, ինչի մասին Փաշինյանն արդեն իսկ հայտարարել է:

ՀՀ իշխանություններն ոստիկանական ուժերով, Փաշինյանին հավատարիմ մարզպետով փորձում են համոզել բնակիչներին, որ բացեն ճանապարհը և համաձայնվեն տարածքային զիջումներին, սակայն բնակիչները կտրուկ դեմ են արտահայտվել իշխանությունների զիջողական դիրքորոշմանը:

Փաշինյանն ոստիկանական ուժերով փորձելու է ցրել ցույցերը, եթե դա չհաջողվի, նա սկսելու է գումարային խոստումներ տալ գյուղացիներին՝ նրանց փոխհատուցումներով համոզելու համար:

Տավուշում ռազմավարական դիրքերը, լոգիստիկան, գազամուղն անցնելու են Բաքվի հսկողության տակ: Անկլավներն Ադրբեջանին զիջելու դեպքում Տավուշը հայաթափվելու է ՝կրկնելով Արցախի ճակատագիրը: Ադրբեջանն անկլավներից ստեղծելու է ռազմական հենակետեր և կրակի տակ է պահելու ողջ Տավուշն ու անգամ Լոռին: 3-րդ բանակային կորպուսի դիրքերի թուլանալու են:

Փաշինյանն ընդգծել է՝ կարող ենք բախվել ճանապարհային խնդրի, բայց «ոչինչ, կկառուցենք նոր ճանապարհ»։ Փաշինյանը տավուշցիներին նոր ճանապարհներ է խոստանում՝ կրկնվում է Սյունիքի պատմությունը, երբ սյունեցիներին 2020թ.-ի պատերազմից հետո խոստացան նոր ճանապարհներ, սակայն Սյունիքի մի շարք գյուղեր հայաթափվեցին կամ հայտնվել են ադրբեջանական ուղիղ կրակի տակ:

Եթե տավուշցիները զիջումների գնացին գործող իշխանություններին դա դառնալու է նախադեպ՝ հաջորդը Տիգրանաշենի (Քյարքի) և Սյունիքում՝ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն են «կարգավորելու»՝ տեղի բնակիչներին փոխհատուցում և նոր շրջանցիկ ճանապարհներ խոստանալով:

Ադրբեջանը ցանկանում է ՀՀ բոլոր «կյանքի ճանապարհները» վերցնել հսկողության տակ՝ ապագա պատերազմում ավելի նպաստավոր դիրքերից ողջ Հայաստանը գրավելու համար: Իլհամ Ալիևն ողջ Հայաստանն է անվանում «Արևմտյան Ադրբեջան», նրա համար չկան որևէ սահմաններ, նա չի պատրաստվում դուրս գալ Վարդենիսում և Ջերմուկում ՀՀ սուվերեն տարածքներից, որտեղ կանգնած են ադրբեջանական զորքերը":

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular