Փոխվարչապետը հրաժարվել է մեկնել Տավուշ, Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի ղեկավարներին կհանդիպի Երևանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժարվել է մեկնել Տավուշի մարզ՝ չնայած նախապես ձեռքբերված պայմանավորվածությանը։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը՝ Տավուշից։
Գրիգորյանը Տավուշում պետք է հանդիպեր Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս վարչական շրջանների ղեկավարների, բնակիչների, բնակավայրերի՝ Ադրբեջանին հանձնելու հարցում մտահոգ անձանց հետ և քննարկեր նրանց պահանջներն ու անվտանգային խնդիրների լուծման հնարավոր տարբերակները։
Փոխվարչապետը, սակայն, չեղարկել է Տավուշում սպասվող հանդիպումը և վարչական շրջանների ղեկավարների հետ կհանդիպի Երևանում։