ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն երկար է տևում կիրքը և ինչու՞ է այն մահանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Քանի՞ տարի է տևում սերը և որտե՞ղ է այն «բնակվում». երջանկության ու հաճույքի հորմոնների մասին խոսում ենք հերթով ու գիտական հիմնավորումներով:

Սիրահարվածությունը քիմիական գործընթացների մի ամբողջ բարդ համակարգ է: Տեխնիկայի զարգացմանը զուգընթացգիտնականները կարողացել են ուսումնասիրել ուղեղի տարբեր հատվածներ՝ օգտագործելով վիզուալացման մեթոդները: Հետո մեկը մյուսին հաջորդել են հազարավոր ուսումնասիրություններ, որոնք դարձել են բազմաթիվ քննարկումների ուքննադատությունների առիթ: Ուսումնասիրություններից մեկը սիրահարված մարդկանց և մայրերի համեմատությունն է: Գիտնականները ուսումնասիրության արդյունքում նմանություններ են գտել սիրահարների և մայրերի միջև: Պարզվել է, որերկու դեպքում էլ կա զգացողությունների և զգացմունքների որոշակի նմանություն:

Սերն ու սիրահարվածությունը տարբեր են, եթե դրանց նայում ես տարբեր կերպ: Իրականում երկուսն էլ նույնն են՝հարաբերություններ են և միայն տարբեր են, որովհետև ունեն որոշակի դասակարգում՝ զգացմունքային առումով: Կահարաբերությունների դասակարգման 3 փուլ.

  • սիրահարվածություն (being in love),
  • կրքոտ սեր (passsional love),
  • ընկերական սեր (compassionate love)

Ուժեղ կրքի և սթրեսի բարձր մակարդակ` սա սիրահարվածության բնորոշումն է գիտական տեսանկյունից: Նույնիսկ որոշակի ժամանակահատված ունի՝ միջինը կես տարի: Հետո, եթե վատագույն դեպքում չի մարում, զարգանում է և անցնում հարաբերությունների հաջորդ փուլին՝ կրքոտ սիրուն: Սա էլ մի քանի տարվա տևողություն ունի: Էյֆորիայի զգացումն է պարուրում ձեզ:  Իջնում է սթրեսի մակարադակը և կարգավորվում է կորտիզոլի մակարդակը:

Ընկերական սերը ուղեկցվում է կրքի մարմամբ և ձևավորում է փոխադարձ վստահության մթնոլորտ:  Այս փուլումհարաբերությունները կարող են տասնամյակներով պահպանվել:

Որտե՞ղ է ապրում սերը

Սիրո գոյության վայրը համարվում է սիրտը: Իրականում սիրտը ոչ թե սիրո աղբյուրն է, այլ միայն ցուցիչը (ինդիկատոր)։ Թեորտեղ է ապրում սերը, գիտի անթրոպոլոգ, դոկտոր Էլեն Ֆիշերը: Նա բացահայտել է այն փորձված ճանապարհով՝համակարգչային «տոմոգրաֆիայի» և մի քանի տասնյակ սիրահար կամավորների օգնությամբ:

Պարզվում է՝ սերը ապրում է գլխում՝ ուղեղի ամենախորը և հին մասերում, որոնք մենք ժառանգել ենք մեր հին նախնիներից՝ սողուններից: Այնտեղ են գտնվում մեր հենքային, անկառավարելի զգացմունքները և գայթակղությունները: Հենց այդ բաժիններն էին ակտիվանում, երբ սիրահարների աչքերի առջև հայտնվում էր իրենց սիրո «առարկայի» դիմանկարը: Երբ նրանց ցույց էին տալիս պարզապես ծանոթ մարդու լուսանկար, ակտիվացումը տեղի չէր ունենում: Սակայն դա դեռ քիմիա չէ, այլ՝ ֆիզիկա:

Որպեսզի «սիրո հրդեհը» պատի մեզ, անհարաժեշտ է, որ ուղեղը ազդանշաններ տարածի ամբողջ մարմնով: Ազդանշանները էլեկտրական չեն, այլ քիմիական՝ որոշակի հորմոնների տեսքով, իսկ ավելի հստակ՝ նեյրոտրանսմիտներով։Թե վերջիններիցս կոնկրետ որոնցով, գիտնականները նույնպես պարզել են. ռոմանտիկ սիրահարվածության ժամանակարյան մեջ ավելանում է նպատակի հորմոնը՝ դոֆամինը, և նորեպինեֆրինան (ադրենալինը): Միաժամանակ իջնում է հաճույքի հորմոնի՝ սերոտոնինի քանակությունը: Արդյունքում սերը ուժեղ ձևով ասոցացվում է տանջանքի հետ (սերոտոնինի պակասից) և միաժամանակ բարձրանում է ոգեշնչումը (ադրենալինի ավելցուկ): Ինչ վերաբերում էհիմնական «մեղավորին»՝ դոֆամինին, այն տալիս է ամբողջական կենտրոնացում սիրո «առարկայի» վրա: Այն տիրակալինման ստիպում է ձգտել այդքան ցանկալի «առարկային» և հասնել նպատակին:

Երկա՞ր է արդյոք սիրո դարը

Գիտնականները նաև դա գիտեն: Կրքոտ սիրահարվածությունը տևում է միջինում 12-17 ամիս: Այդքան ժամանակըսկզբունքորեն հերիք է, որպեսզի հասնես փոխադարձ սիրո կամ ստանաս վերջնական մերժում: Եթե սիրո կրակը վառվերերկար, ապա այն կվառեր մեզ մինչև մոխիր դարձնելը, որը չի մտնում բնության ծրագրերի մեջ: Երջանիկ սիրահարներըկմահանային հյուծվածությունից, իսկ մերժվածները՝ անտանելի տանջանքներից:

Սակայն չկան կանոններ առանց բացառությունների: Առանձին դեպքերում սերը կարող է շատ երկար տևել:Հատկապես, եթե այդ սերը դժբախտ է: Երջանիկ սիրո համար բնությունը ունի մեխանիզմ, որը կատաղի հրդեհը վերածումէ հանդարտ կրակի օջախի: Դժբախտ սիրո համար այդպիսի մեխանիզմ չկա. միայն ինքնապահպանման բնազդն էգործում, այն էլ ոչ միշտ: Երբ արդեն նպատակին հասել եք, հոգին և մարմինը միացել են, սկսվում է հարաբերություններինոր շրջան: Սիրո փաղաքշանքների ժամանակ արտադրվում են օքսիտոցին և վազոպրեսսին: Այդ նյութերը կապ ունենժառանգների ստեղծման գործընթացի հետ, նաև նպաստում են այնպիսի հետաքրքիր հարաբերությունների ձևավորմանը, որոնք կապում են երեխային և մորը: Դրանք նրբության և կապվածության հորմոններն են, որոնք նպաստում են նաև կրքիհորմոնների ավելացմանը:

Բուռն սիրահարվածությունը նվազում է այն բանից հետո, երբ աճում է կապվածությունը: Երանության փուլիտևողությունը բնության կողմից հավասարեցված է այն ժամանակահատվածին, որի ժամանակ անհրաժեշտ է հոգ տանելև կերակրել երեխային: Նրա շարունակությունը միջին տևողությամբ 3 տարի է: 4-րդ տարում շատհարաբերություններն անկում են ապրում:

Մյուս կողմից որոշ զույգերի մոտ այդ փուլից հետո հարաբերություններում դրսևորվում է բարձր կենսունակություն: Բայցդրանք այլ զգացմունքներ և հարաբերություններ են, որոնք կապված են ոչ թե հնագույն նախնիներից ժառանգած, այլհետագայում առաջացած մարդկային ուղեղի հատվածների հետ: Կարելի է այն համարել ընկերություն կամ հավերժականսեր: Ամեն դեպքում այդ զգացմունքները ամբողջությամբ քննարկման ուրիշ թեմա են։

Հարաբերությունների «կենսունակությունը» շատ դեպքերում որոշվում են դրանց զարգացման արագությամբ: Երբկուրացնող ցանկությունը ճնշում ենք, հանկարծ պարզում ենք, որ մեր պաշտամունքի «առարկան» զերծ չէթերություններից: Ինչու՞ է նա այդպես արագ փոխվել:

Իրականում նա չի փոխվել. պարզապես սիրո կրքի պահին մենք ժամանակ և հնարավորություն չենք ունեցելուսումնասիրել մեր ընտրյալին: Երկար շփումը թույլ է տալիս զույգերին լավ ճանաչել միմյանց և զերծ մնալ տհաճբացահայտումներից:

Հնարավո՞ր է սոսնձել կոտրված սիրտը: Հնարավոր է: Եվ սիրո քիմիայի իմացությունը այդ հարցում կօգնի: Սերոտնինիցածր քանակի բարձրացմանը կօգնի դառը շոկոլադը կամ ծովափի ավազին պառկելը: Եվ ահա կյանքը չի թվա այդքանդժբախտ:

Դավիթ Փարթամյան

newmag.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular