«Օպելը» կողաշրջվել է. 36-ամյա տղամարդը կոտրվածքով ու սալջարդով տեղափոխվել է հիվանդանոց
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱպրիլի 20-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի ձախ կեսի քերծվածքներ, ձախ ակնակապճի հեմոտոմա, պարանոցային ողերի իպերտենիզոն տրավմա, աջ դաստակի սալջարդ, ճաճանչոսկրի փակ կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է ապրիլի 19-ին, ժամը 22-ի սահմաններում, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում երթեւեկելի գոտուց դուրս գալու եւ կողաշրջվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն: