Ոսկեպար- Նոյեմբերյան ճանապարհին ներկա են ՆԳՆ ոստիկանները. ինչ իրավիճակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԳՆ Ոստիկանները թույլ չեն տալիս կիրանցիներին շարունակել ակցիան։ Այս մասին հայտնում են ակցիայի վայրից։
«Ոստիկանությունը ուզում է վերականգնել այլոց խախտված իրավունքները և բացել ճանապարհը։ Ձեր ձայնը բարձրացրե՞լ եք, լսելի դարձրե՞լ եք, լրագրողները լուսաբանե՞լ են, դրանք ձեր խնդրի բարձրացման եղանակներն են, բայց այլոց իրավունքների հաշվի՞ն։ Չի նշանակում, որ ձեզ իրավունք է վերապահվում մնացած 3 միլիոնի իրավունքները խախտել»,- իր խոսքում նշել է ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչը՝ դիմելով Բագրատ Սրբազանին։
Սրբազանն ընդգծել է, որ ակցիան Ոստիկանության հետ որևէ խնդիր չունի. «Ոստիկանությունը պետք է ապահովի այս մարդկանց անվտանգությունը»։