ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ճվճվ Արո»-ի «Սերժուլիկի» մեքենաները տարել են «պլաշչադկա»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները շրջում են դիմապակին ամբողջությամբ մուգ, սև թաղանթապատված և կողային ապակիները մգացված վիճակում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվում ե, որ «Mercedes»-ի վարորդ 24-ամյա Արթուր Գասպարյանը լինում է առանց վարորդական իրավունքի վկայականի, ավտոմեքենան՝ առանց ապպա պայմանագրի, առանց տեխնիկական զննության է լինում, կողային ապակիները մգեցված են, դիմացի ապակին էլ թաղանթապատված, իսկ «Range Rover»-ի վարորդ 31-ամյա Սուրեն Հարությունյանը ավտոմեքենան վարել է մգեցված կողային ապակիներով և թաղանթապատված դիմապակիով։

Նշված ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենաներում են եղել քրեական պատմություններով հայտնի, մի քանի քրեական գործով այս պահին էլ անցնող, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված, Երևանի բնակիչ, «Ճվճվ Արո»-ի անուղղելի որդին՝ 31-ամյա Սերժ Վարդանյանը, մի քանի քրեական գործերով անցնող, Երևանի Արաբկիր վարչկան շրջանում բնակվող 29-ամյա Վոլոդիա Մուդիրյանը, նրանց ընկերները, Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ 40-ամյա Սուրեն Գասպարյան ու 29-ամյա Գևորգ Խոստեղյանը։

Աղբյուրը հայտնում է, որ երբ պարեկները ավտոմեքենաները տեղափոխում էին պահպանվող հատուկ տարածք «Ճվճվ Արո»-ի վորդի «Սերժուլիկ» մականվամբ Ս․ Վարդանյանը փորձում էր պարեկներին համոզել, որ մեքենաները չտանեն և ինքը պետք է 1 ժամվա ընթացքում լինի տանը, քանի որ եթե 1 ժամից 1 րոպե էլ ուշանա դատարանը նրա խափանման միջոցը կփոխի ու նորից «վազվրատ» կանի «Արմավիր» քրեկատարողական  հիմնարկ։

Տեսնելով, որ չի կարողանում համոզել պարեկներին, տաքսիով վերադառնում է Երևան։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular