ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում «ներվ» կա. կլինեն նոր գործողություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի սահմանամերձ գյուղերում «ներվ» կա, բնակչությունը բավական վրդովված է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն այս օրերին գտնվել է Տավուշում:

Նրա փոխանցմամբ` ապրիլի 20-ի երեկոյան միայն բեռնատարներն ու մարդատար մեքենաները կարողացան անցնել միջպետական ճանապարհով, անգամ հարսանիքի մի ավտոշարասյուն էր կանգնած համբերատար սպասում:

«Ասում էին` հարսը մի քանի ժամ է հարսի շորը հագած մեզ է սպասում», - պատմեց Դանիելյանը` կարծիք հայտնելով, որ ճանապարհը ժամանակավորապես է բացվել:

«Փաստինֆո»-ն զրուցել է նաեւ տեղի այլ բնակիչների հետ, որոնք վստահեցրել են, որ միջպետական ճանապարհի բացումն ամենեւին չի նշանակում, որ դադարեցրել են պայքարը. Կլինեն նոր գործողություններ, քանի որ դեմ են ապօրինի, հատվածային սահամանզատմանը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8 -րդ հանդիպումը, որի արդյուքում արձանագրություն է ստորագրվել եւ ինչպես ՀՀ վարչապետի աշխատակազմն է պարզնաբանել 2,5 գյուղ անցնում է Ադրբեջանին, մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է 4 գյուղ Հայաստանի կողմից հանձնելու մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular